Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
Հայտարարություն. Պետական աջակցություն «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրի ցանկի ձևավորման վերաբերյալ | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայտարարություն. Պետական աջակցություն «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրի ցանկի ձևավորման վերաբերյալ

գազետա

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել․

ՀՀ մշակույթի նախարարությունը, ի գիտություն իրավաբանական անձանց, սկսում է 2017 թ. «Ոչ պետական մամու­լի հրատարակում» (պետական աջակցություն) ծրագրի ցանկի ձևավորման հա­մար հայտերի ընդունումը:
Պետական աջակցություն տրվում է մամուլի հետևյալ ուղղություններին.
◆ մշակութային (այդ թվում` էլեկտրոնային),
◆ ազգային փոքրամասնությունների լեզվով լույս տեսնող,
◆ մշակութային բաժին ունեցող մարզային,
◆ մարզական:
Մամուլի հրատարակմանը աջակցություն տրվում է, եթե`
– թերթը կամ ամսագիրը առնվազն վերջին երկու տարում հրատարակվել է իր հայտարարած պարբերականությամբ,
– թերթը հրատարակվում է տարին առնվազն 12 համարով, ամսագիրը՝ 4:
Հայտերը քննարկվում են և դրանց վերաբերյալ որոշումը կայացվում է ՀՀ մշակույթի նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի N 791-Ա հրամանով հաստատված «Ոչ պետական մամուլին պետական բյուջեի միջոցների հաշվին հատ­կացվող սուբսիդիայի տրամադրման կարգի» համաձայն:
Հայտերի ներկայացման կարգը՝
Հայտատուն մամուլի հրատարակման պետական աջակցման համար պետք է ներկայացնի լրացված հայտը, ինչպես նաև իր հրատարակած մամուլի վերջին երկու համարը և տարեկան ծախսերի նախահաշիվը:
Ծանուցման պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաև ժամկետանց հայտերը չեն քննարկվում:

Հայտերը ներկայացնել մինչև ս. թ. հուլիսի 15-ը՝ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշա­կութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 2, Վազգեն Սարգսյան 3, 6-րդ հարկ, հեռ.՝ (011) 52-39-38):

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0