a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/05/2015

Հայ գիտնականը Կանարյան կղզիներում կհամախմբի աշխարհի մտավորականներին

Culture.AM Science

2015թ. ապրիլի 28-ին Թագավորական աստղագիտական ընկերությունը հայտարարել է, որը Տեներիֆեում (Կանարյան կղզիներ) արդեն երրորդ անգամ տեղի կունենա «Սթարմուս» (Starmus) փառատոնը: Միջոցառումը տեղի կունենա այդ կղզու վրա 2016թ. հունիսի 27-ից մինչև հուլիսի 2-ը: Փառատոնին ինտերակտիվ, անմիջական մասնակցություն կունենան աշխարհի առաջատար տիեզերագնացները, աստղաֆիզիկոսները և աստղագետները, հանրությունը նույնպես հրավիրված է գիտության, արվեստի և երաժշտության միջոցով բացահայտելու Տիեզերքի առեղծվածը:

«Հորիզոնից այն կողմ` հարգանքի տուրք Սթիվեն Հոքինգին» խորագրով 2016թ. միջոցառումը տեղի կունենա այս լեգենդար մարդուց ոգեշնչումով և այն գաղափարով, որ անհնար ոչինչ չկա:  Միջոցառումների համապարփակ ծրագիրը կներառի դասախոսություններ, հրավիրված զեկուցումներ, «կլոր սեղան» քննարկումներ, բացառիկ երաժշտական կատարումներ, ստեղծագործական արվեստի ցուցահանդեսներ և այցելություն Տեներիֆեի աստղադիտարան: «Տեիզերքի երկրպագուներն» ուրախ կլինեն լսել տեսական ֆիզիկայի պրոֆեսոր Սթիվեն Հոքինգի, «Սթարմուս» փառատոնի հիմնադիր և առաջատար աստղաֆիզիկոս դոկտոր Գարիկ Իսրաելյանի և երաժիշտ, աստղագետ դոկտոր Բրայան Մեյի զեկուցումները:
Այս մեծ անունների շարքը կհամալրեն աշխարհի առաջատար գիտնականներ, տիեզերագնացներ և Նոբելյան մրցանակակիրներ, այդ թվում` Նեյլ դե Գրաս Թայսոն` աստղաֆիզիկոս և գիտության հանրայնացնող Էրիկ Բետզիգ` ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի 2014թ. դափնեկիր քիմիայի բնագավառում Գնդապետ Քրիս Հեդֆիլդ` տիեզերագնաց և Միջազգային տիեզերական կայանի առաջին կանադացի հրամանատար Հարի Կրոտո`անգլիացի քիմիկոս և Նոբելյան մրցանակի 1996թ. դափնեկիր քիմիայի բնագավառում Սըր Մարտին Ռիս` թագավորական աստղագետ, Քեմբրիջի համալսարանի տիեզերաբանության և աստղաֆիզիկայի պրոֆեսոր Ադամ Ռիս`աստղագետ, ֆիզիկոս և Նոբելյան մրցանակի 2011թ. դափնեկիր ֆիզիկայի  բնագավառում Ռասլ Շվեյքարթ` տիեզերագնաց և գիտնական . ՆԱՍԱ-ի նախկին Ապոլոն (Apollo) շարքի տիեզերագնաց, ունեցել է ավելի քան 4000 ժամ թռիչք ԱՄՆ-ի  ռազմաօդային ուժերում Նեյլ Թյուրոք` գիտնական և ֆիզիկայի պրոֆեսոր, հանրամատչելի «Անեզր Տիեզերք Մեծ պայթյունի հետևում» գրքի համահեղինակ Քիփ Թորն` աստղաֆիզիկոս, ով իր կարիերան շաղկապել է գրական ստեղծագործություններին և  կինոարվեստին: Քննարկումները կհիմնվեն գիտության սահմանների ընդարձակման վրա և կշոշափվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են գիտության և գիտական ֆանտաստիկայի կապը, թե ինչպես տեխնոլոգիաները կանդրադառնան մարդկության ապագայի վրա, և այլն:

Ավելին՝ 168. am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0