
16/05/2015
|
Հասմիկ Պողոսյանը կհստակեցնի Սարոյանի տան ճակատագիրը

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նախարարությունը դեսպանատան միջոցով ուշադիր հետևել է Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյի տան աճուրդի գործընթացին. «Դա այն հարցն է, որը չի կարող անտարբեր թողնել որևէ հայի: Պարզապես, դժվար էր հասկանալ, թե ինչ լծակներով էր հնարավոր կարգավորել այդ գործընթացը: Դա մի խնդիր է, որը, երևի, բոլոր երկրներն ունեն. վերջերս, օրինակ, աղմուկ բարձրացրեց Ֆելինիի բնակարանի՝ նույն ձևով աճուրդի հանելու մասին լուրը: Կարծում եմ՝ Սարոյանի տան դեպքում այդ գործընթացը բարեհաջող ավարտվեց. տունը ձեռք է բերել մի մարդ, որն այն պահպանելու է որպես տուն-թանգարան»,- նշել է ՀՀ մշակույթի նախարարը և հավելել. «Ներկայիս տվյալներով այդ տարածքը լինելու է տուն-թանգարան: Սակայն իմ՝ ԱՄՆ մոտակա այցի շրջանակներում քննարկում եմ ունենալու այդ հարցով և հուսով եմ, որ դրա արդյունքում ավելի հստակ տեղեկատվություն կունենամ»:
Մանրամասները՝ Aravot.am կայքում