a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
02/05/2015

Հավատացյալը պետք է անդամավճար տա եկեղեցուն. պնդում է հայ հոգեւորականը

Culture.AM Church 7

Իսպանիայում եւ Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանն առաջարկում է հայկական համայնքներում մտցնել հավատացյալների անդամագրության վճար, որով հնարավոր կլինի հոգալ եկեղեցու ծախսերը: Վարդապետի պնդմամբ՝ ԱՄՆ-ում հայկական համայնքը կայացած է նաեւ այդ անդամավճարի շնորհիվ:

«ԱՄՆ-ում ի սկզբանե դրված է այս համակարգը՝ դառնալ եկեղեցու անդամ եւ ազգային տուրքը տալ եկեղեցուն: Այդ կարգը գործում է նաեւ Լիբանանում, Հորդանանում, Սիրիայում, Հյուսիսային Ամերիկայում: Հավաքված գումարով հնարավոր է լուծել աշխատողների աշխատավարձերի, հոգեւորականի բնակարանի, շենքի պահպանման հարցերը: Հատկապես հայկական համայնքներում դա շատ կարեւոր է: Ովքեր հետաքրքրված են հայ եկեղեցով, շատ լավ գիտեն, թե հայ հոգեւորականն ինչպես է ապրում: Ես իմ օրինակը բերեմ. 5 տարի  այստեղ եմ, ոչ ոք ինձ աշխատավարձ չի տալիս, այստեղի հավատացյալների միջոցներով եմ մի կերպ գոյատեւում»,- ասել է Հայր Սուրբը:

Նրա խոսքով՝ անդամավճարը նաեւ կօգնի հասկանալ, թե առաքելական եկեղեցու հետեւորդների թիվն իրականում ինչքան է, թեեւ Հայաստանում դժվար կլինի այդ համակարգը մտցնելը:

«5 տարի Տավուշի մարզի պատասխանատուն էի, հայաստանցին չի հասկանում՝ ինչու եկեղեցուն պետք է անդամության համար վճար տա: Իրականում դուք եկեղեցուն գումար չեք վճարում: Օրինակ, Հայաստանում նույն ավետարանական եկեղեցին կարող է հստակ ասել, թե քանի անդամ ունի: Իրենք բոլոր հայերին ավետարանական եկեղեցու անդամ չեն համարում, իսկ մենք բոլոր հայերին համարում ենք հայ առաքելական եկեղեցու անդամ: Հիմա ինչպե՞ս հաշվել առաքելական եկեղեցու հետեւորդների թիվը: Տարբերակներից մեկը հենց անդամավճարն է»,- նշեց նա:

Հոգեւորականը մեջբերեց նաեւ հատված Ավետարանից, որտեղ նշված է, որ «քո տասանորդը պետք է տաս Աստծուն»՝ հավելելով, որ այս մասին ասված է նաեւ մյուս կրոններում. «Բոլոր կրոններում էլ կա, որ քո աշխատածի մի մասը պետք էԱստծուն տաս»:

News.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0