Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
Հենրիկ Մալյանի աստղը "փայլեց" Շառլ Ազնավուրի հրապարակում | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հենրիկ Մալյանի աստղը “փայլեց” Շառլ Ազնավուրի հրապարակում

MHM97754-copy-600x400

Երևանի Շառլ ազնավուր հրապարակում այսուհետև իր ողջ հմայքով “կփայլի” հայ անվանի ռեժիսոր Հենրիկ Մալյանի աստղը։
Նախօրեին երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցավ Մալյանի աստղի հանդիսավոր բացման արարողությունը:
Գևորգ Գևորգյանցը՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահն, նշեց, որ երբ մարդիկ ասում են Հենրիկ Մալյանի անունը, միանգամից հիշվում են «Մենք ենք, մեր սարերը», «Նվագախմբի տղաները» և նրա այլ կինոնկարները:
Գևորգ Գևորգյանցի խոսքով, այդ բոլոր ֆիլմերը մեր երկրի պատմությունն են․ «Նա մաեստրո է, որի հետ մենք փորձում էինք ընկերություն անել: Կյանքում շատ համեստ, ամաչկոտ մարդ էր: Եթե այստեղ կանգնած լիներ, կամաչեր, գլուխը կիջեցներ»,-ասել է միության նախագահն։
«Հենրիկ Մալյանը ժողովրդի սիրտն է նվաճել: Նրա ֆիլմերը սիրված են արդեն քանի՜ սերունդ: Նա ստեղծագործական կյանքով ապրող անհատականություն էր»,-նշեց Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ով աշխատել է Հենրիկ Մալյանի հետ։

Հենրիկ Մալյանը ծնվել է 1934 թվականին Թելավում։ 1942-1945 թվականներին աշխատել է Թբիլիսիի ավիագործարանում որպես գծագրիչ, փականագործ։ 1945-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում` Լևոն Քալանթարի արվեստանոցում։[1] 1953 թվականին ավարտել է Ա. Լունաչարսկու անվան պետական ​​թատերական արվեստի ինստիտուտի (ГИТИС) ռեժիսուրական ընդլայնված դասընթացները։ 1951-1954 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր Հայաստանի տարբեր թատրոններում (Արտաշատ, Կիրովական, Ղափան) և հեռուստատեսությունում։ 1954 թվականից՝ ռեժիսորի օգնական, այնուհետև ռեժիսոր Հայֆիլմ-ում։ 1961-1962 թվականներին «Մոսֆիլմ» կինոստուդիայում ստաժավորում է անցել ռեժիսորներ Կալատոզովի և Բոնդարչուկի մոտ։1980 թվականին Հայֆիլմին առընթեր հիմնադրեց «Մալյան թատրոն-ստուդիա»։ Առաջին բեմադրությունը Վ․ Սարոյանի պատմվածքի հիման վրա «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները» ներկայացումն էր։ 1982 թվականից դասավանդում էր Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր։ 1971–1988 թվականներին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, 1975–1988 թվականներին եղել է ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ։1980 թվականին Երևանում հիմնել է կինոդերասանի թատրոնը, որը 1988 թվականից անվանակոչվել է նրա անունով։ Դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի (1904-1976) քրոջ որդին էր։
Մահացել է 1988 թվականի մարտի 14-ին Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանոցում։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0