a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հիրոսիմայի լապտերները՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Culture.AM Japan

Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում երեկ երեկոյան կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն, որին մասնակցել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչներ՝ դեսպանի պաշտոնակատար Կենիչիրո Սասամեի գլխավորությամբ, Երևանում YMCA-ի ներկայացուցիչներ, հայ-ճապոնական գիտակրթական մշակութային «Հիկարի» կենտրոնի, Էսթետիկայի ազգային կենտրոնի անդամներ:

Արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ի հիշատակ Ցեղասպանության նահատակների՝ Ճապոնիայից բերվել էին լապտերներ՝ պատրաստված YMCA Hiroshima կենտրոնի սաների կողմից: Ճապոնական հնագույն ավանդույթի համաձայն՝ մայրամուտից հետո լուսավորված լապտերները ջուրն են իջեցրել: Այդպիսի արարողություն Հայաստանում առաջին անգամ է անցկացվել:

Հայ և ճապոնացի երեխաների միջև News.am-ի փոխանցմամբ ակտիվ շփումները սկսվել են 2005 թվականին, երբ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունների 60-րդ տարելիցի առիթով «Խաղաղության լապտերներ» ծրագրի շրջանակում հայ երեխաները լապտերներ են պատրաստել և ուղարկել Ճապոնիա: Դա հիմք է դրել մի ավանդույթի, որին միացել են նաև այլ երկրներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0