a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունել է Ռոմանի կոնսերվատորիայի պատվիրակությանը

736008d1c8ff999343f920e2d81d49e3

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի, ֆրանսիական կողմի ներկայացուցիչներին՝ Ռոմանի կոնսերվատորիայի տնօրեն Մարի Օրտենս Լակրուային, դուդուկահար, Ռոմանի կոնսերվատորիայի պրոֆեսորների միության նախագահ, «Ֆրանսիա-Աշտարակ-Հայաստան» մշակութային միության նախագահ, պրոֆեսոր Լևոն Չատիկյանին, Ռոմանի կոնսերվատորիայի դասախոս, թավջութակահար Տարոն Կարապետյանին:

Հանդիպմանը նախարարը կարևորել է նախագծի իրականացումը և շարունակականության ապահովումը՝ նշելով, որ պատանի երաժիշտ-կատարողները հնարավորություն են ստանում նվագախմբային արվեստում փորձառություն ձեռք բերելու, նոր ստեղծագործական կապեր հաստատելու, միմյանց մշակույթին ծանոթանալու:

Ինպես տեղեկանում ենք մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջից, հանդիպման ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար «Ֆրանսիա-Աշտարակ-Հայաստան» մշակութային միությանը (նախագահ Լ. Չատիկյան) պարգևատրել է ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրով, իսկ Ռոմանի կոնսերվատորիայի տնօրեն Մարի Օրտենս Լակրուան հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման համար Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մ. Կոստանդյանին է հանձնել Ռոմանի քաղաքապետարանի Պատվո հուշամեդալը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0