a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթ՝ ՀԿ-ների համար

youtube_profile

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ըստ հետևյալ անվանակարգերի՝

  1. Մերօրյա հերոսներ
  2. Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում:

 

Մրցույթին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

1) իրենց կանոնադրական խնդիրներով և գործունեության բնույթով համապատասխանում են մրցույթի անվանակարգին,

2) ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  • մրցութային հայտը, ծրագիրը և ֆինանսական նախահաշիվը,
  • մրցութային հայտ ներկայացնելու մասին հասարակական կազմակերպության ղեկավար մարմնի որոշումը,
  • կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները,
  • տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու մասին,
  • տեղեկանք բանկից՝ գործող դրամային հաշվեհամար ունենալու մասին,
  • երաշխավորություններ առնվազն երկու անձանցից և/կամ կազմակերպություններից:

Վերը նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում ներկայացված ծրագիրը չի մասնակցում մրցույթին:

Նախապատվությունը կտրվի այնպիսի ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական մոտեցումներ, գործիքներ և առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ թիրախային խմբի վրա:

Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2016 թվականի հունիսի 1-ը և ավարտի ոչ ուշ, քան 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:

Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2016 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի մայիսի 16-ը, ժամը 12:00` յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում` 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:

Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ, ինչպես նաև հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի www.heh.am պաշտոնական կայքից:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0