a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հնդկաստանի շունչը Հայաստանում

Culture.AM India

Ապրիլի 30-ին տեղի ունեցավ «Հնդկական օրերը Հայաստանում» միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսի բացումը (Կառավարական տուն 1, նիստերի մեծ դահլիճում): Այն շարունակվելու է մինչև մայիսի 10-ը: Ցուցահանդեսին մասնակցում են տասնյակ խոշոր, փոքր և միջին կազմակերպություններ, կառույցներ ու ներկայացուցիչներ, ովքեր ցուցահանդեսի ընթացքում անհատական տաղավարներով ներկայացնում են իրենց գործունեությունը, ծառայություններն ու արտադրանքները։ Այս նախաձեռնությունը նպատակ է հետապնդում ստեղծել Հայաստան-Հնդկաստան գործարար կամուրջ` կարևորելով պետություն և գործարարություն փոխշահավետ համագործակցությունը:
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն շնորհակալություն հայտնեց միջոցառման նախաձեռնողներին՝ հատկապես տեղական իշխանություններին ու կազմակերպություններին, նշելով, որ սա ևս մեկ քայլ է Հնդկաստանի և Հայաստանի միջև բարեկամության ստեղծման համար:
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսյանն էլ նշեց, որ հայ-հնդկական բարեկամությունը դարերի պատմություն ունի և այս ցուցահանդեսը հենց դրա ապացույցն է:
Միջոցառումն անցկացվելու է երեք փուլով՝ ապրիլի 30-ից մինչև մայիսի 10-ը լինելու է հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք, որի ընթացքում լինելու են գործարար համաժողովներ, քննարկումներ հնդիկ և հայ գործարարների միջև, ովքեր կարող են ներդրում իրականացնել Երևանում՝ տեքստիլի, ադամանդագործության, արծաթագործության և դեղագործության ոլոտներում։

Այսօր Երևանում կարելի է տեսնել երիտասարդ հնդիկ տղաների և աղջիկների, ովքեր իրենց ազգային տարազները հագած՝ իրազեկում են անցորդներին իրենց տոնավաճառի մասին։

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0