a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով գտնվել է Լեհաստանում

Հրանուշ_Հակոբյան_սենատ

Մայիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Վարշավայի կենտրոնում գտնվող Թագավորական ամրոց-թանգարան, որտեղ մշտական ցուցադրության է ներկայացված «Թերեզա Սահակյան» հիմնադրամին պատկանող գորգերի բացառիկ հավաքածուն: Նախարար Հ. Հակոբյանը ծանոթացել է հայազգի նշանավոր ընտանիքի հավաքածուի ցուցանմուշների հետ, որի առանձին բաժինն են կազմում Արցախի հայկական գորգերը:

Նույնը օրը նախարար Հ.Հակոբյանն այցելել է Վարշավայի կենտրոնում գտնվող Մարշալ Յուզեֆ Պիլսուցկու հրապարակ, որտեղ Վարշավայի կայազորի կենտրոնական գրասենյակի պատին փակցված է հուշատախտակ` նվիրված Լեհաստանի Անհայտ զինվորի մոր խորհրդանիշ դարձած հայազգի Յադվիգա Զառուգևիչովային: Սփյուռքի նախարարն այցելել է նաև Վարշավայի Զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Յադվիգա Զառուգևիչովայի հիշատակին:

Մայիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԼՀ ներքին գործերի և վարչարարության փոխնախարար Սեբաստիան Խվալեկի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, ԼՀ ներքին գործերի և վարչարարության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Նախարարը լեհ գործընկերներին է ներկայացրել հայկական Սփյուռքի հետ տարվող աշխատանքները` անդրադառնալով Սփյուռքի պատմությանն ու առանձնահատկություններին: Անդրադարձ է կատարվել հայ-լեհական համագործակցությանն առնչվող այլ հարցերի:

Նույն օրը Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի` Սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Սենատի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

Մայիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Վարշավայի Գյուղատնտեսության ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել Լեհաստանի հայերի երկրորդ համաժողովը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0