a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մահացել է ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը

10407512_10203233487292533_8157652137560390435_n

Այս գիշեր Իսպանիայում երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը:

Հայտնի ռեժիսորը հուլիսի 19-ին կդառնար 41 տարեկան:

Սուրեն Թադևոսյանը հեղինակել է 16 հեռուստանախագիծ, 2 հեռուստասերիալ: 2004-05թթ եղել է «Դար 21» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը, 2007-11թթ` «TV 5»-ի գլխավոր պրոդյուսերը և փոխտնօրենը: Եղել է «Արմատ» երաժշտական նախագծի և երգիչ Նարեկ Բավեյանի պրոդյուսերը: Նկարահանել է ավելի քան 80 երաժշտական, 100 գովազդային տեսահոլովակ: ԱՄՆ-ի «Գոլդեն Սթար» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Արսեն Սաֆարյանի «Հուշերի քաղաք» տեսահոլովակի համար արժանացել է «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին, իսկ 2010թ.` «Տարվա լավագույն ռեժիսոր»: 2011թ. Իսպանիայի Բիլբաո քաղաքի կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմի սցենար» մրցանակին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0