a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
21/05/2015

Մարզահամերգային համալիրը, որը ղեկավարում է երաժիշտ Վազգեն Ասատրյանը, կդառնա ՊՆ-ին կից ՊՈԱԿ

11050179_794321527322265_3452163754676303885_o

Երաժիշտ Վազգեն Ասատրյանն արդեն երեք ամիս է, որ ղեկավարում է Մարզահամերգային համալիրը: Tert.am -ի հետ զրույցում նա նշեց, որ դեռ ժամանակավոր պաշտոնակատար է: «Սպասում ենք, որ վերջնական որոշում լինի համալիրը դարձնեն Պաշտպանության նախարարությանը կից ՊՈԱԿ, որից հետո արդեն կաշխատեմ որպես տնօրեն»,- ասաց նա:

Վազգեն Ասատրյանը նշեց, թե ինքը շատ լավ է պատկերացնում իր անելիքն այստեղ, քանի որ աշխատել է Համալիրում բացման առաջին օրվանից՝ 1983-ից:

«Ամեն ջանք օգտագործվում է պաշտպանության նախարարի կողմից, նաև ՀՀ Նախագահի հրամանով, որ ամեն ինչ վերականգնվի, վերանորոգվի, հանձնվի ժողովրդին և ակտիվ մշակութային, սպորտային կյանք լինի: Ինձ թվում է դա ճիշտ որոշում էր, երևի դրա համար էլ  ինձ են ուղարկել, քանի որ և՛ շենքին եմ տիրապետում, և՛ ծանոթ եմ առաջին օրվանից, թե՛ մշակույթին, թե՛ սպորտին»,- ասաց նա:

Համալիրի տնօրենը նշեց, որ վերջին երկու  ամսում արդեն շենքում  վերանորոգման աշխատանքներ են կատարվել: «Ապրիլի 22, 23-ին կազմակերպվեց Ցեղասպանության ֆորումը, փառք Աստծո, շատ բարձր մակարդակով, և այն  խնդիրը, որ մեր առաջ դրված էր, մենք պատվով դուրս եկանք»,- ասաց նա:

Թե ինչքանով էր ճիշտ համալիրը հանձնել Պաշտպանության նախարարությանը, Վազգեն Ասատրյանը նշեց, թե իրավիճակն էր այդպիսն և ՊՆ-ն միակ կառույցն էր, որ կարող էր շենքը պահպանել: «Դա ժամանակավոր բնույթ էր կրում և անշուշտ ՊՆ-ին կից ՀՀ նախագահի հրամանով Մարզահամերգային համալիրը կլինի ՊՈԱԿ, ինչպիսին է Սարդարապատը կամ Օպերայի շենքը, որոնք Մշակույթի նախարարութան են կից: Հիմա էլ համալիրը կլինի ՊՆ-ին  կից, քանի որ շենքի ծախսերն ու պահպանությունը ահռելի մեծ է, ի տարբերություն մշակութային մյուս կառույցների, հավանաբար բոլորը միասին այս շենքի ծախսն ունեն»,-ասաց նա:

Իսկ հարցին, թե համերգների անցկացման համար տրվող ֆինանսները բավարար են սեփական ծախսերը հոգալու համար, Վազգեն Ասատրյանը նշեց. «Իհարկե ոչ, սա իմ կարծիքով այն կառույցներից է, որ բնակչության չափերին համապատասխան չէ: Մեր Երևան քաղաքի ժողովրդի քանակի համար սա ահռելի մեծ կառույց է, եթե սա լիներ Մոսկվա քաղաքում, ինքնաբավ կլիներ, բայց մեր դեպքում, եթե պետության աջակցությունը չլինի, խնդիրների առաջ կկանգնի համալիրը»:

Հարցին, թե հաշվի առնելով նրա մասնագիտությունը կարելի է ենթադրել, որ բացի միջազգային ֆորումներից ՄՀՀ-ում ավելի շատ մշակութային միջոցառումներ կանցկացվեն, նշեց, որ արդեն կան միջոցառումների անցկացման ծրագրեր:

«Սոսո Պավլիաշվիլին երգեց, Ալեգրովայի համերգը կլինի, «Բի 2»  ռոք խմբի,  Բեթ Հարթի համերգը կլինի՝ Սերգեյ Սմբատյանի նվագախմբով, սեպտեմբերին ունենք եռօրյա ջազ փառատոն, որին Ռիչարդ Բոնան է մասնակցելու,  մեր պետական էստրադային ջազ համույթն է լինելու և այլն և այլն»,- ասաց նա:

Tert.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0