a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին»ցուցադրությունը փոխանցվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին

IMG_3899

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում հանգրվանած «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին» խորագրով ցուցադրությունը փոխանցվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին։

Հայոց ցեղասպանության օրերին գրեթե բոլոր բնակավայրերում եղել է ինքնապաշտպանություն։ Ծանրագույն իրավիճակում, անհուսալի և թուրքական պետական մեքենայի ոչնչացման գործընթացի պայմաններում հայ մարդն անզեն, ձեռքի տակ եղած միջոցներով կազմակերպել է ինքնապաշտպանություն։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ընդգծեց, որ ինքնապաշտպանական հերոսական դրվագները 2015թ. դեկտեմբերից ներկայացված էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Եվ նպատակահարմար է համարվել այդ նյութերը մշտական ցուցադրության դնել ռազմական ինստիտուտում, որպեսզի կուրսանտները, ապագա զինվորները նույնպես առնչվեն թամայի cdհետ և հասկանան, որ Ցեղասպանությունը միայն կոտորած չէ, դա նաև ինքնապաշտպանություն է, հերոսամարտ է։

Հիշեցնենք, որ «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին» խորագրով ցուցադրությունը կյանքի է կոչել «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում:

Տասնվեց խորագրերից բաղկացած երկլեզու (հայերեն, անգլերեն) ցուցադրությունը և համանուն կատալոգը կոչված են ընդգծելու Հայոց ցեղասպանության պատմության հերոսական դրվագները՝ բազմաթիվ տպավորիչ ինքնապաշտպանական մարտերը, ինչպես նաև` Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդն ազդարարած հաղթանակները։ Հայոց պատմության այս փառապանծ էջերն անհրաժեշտ է մշտապես շեշտադրել և միլիոնավոր անմեղ զոհերի հանդեպ ունեցած վիշտը զուգակցել ազգի տոկունության և պայքարելու վճռականության ապացույցներով։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0