a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեզանում արդեն անցյալում,բայց դե թարմ հուշերով մայիսի 1-ը

may1

Մայիսի 1-ը պատմության մեջ մտել է 1886 թ-ին, երբ ամերիկացի բանվորները դուրս եկան փողոց` պահանջելով 8 ժամանոց աշխատանքային գրաֆիկ: Գործադուլն ու երթն ավարտվեց ոստիկանների հետ արյունոտ բախումներով, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին: 1889 թ-ին Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի Կոնգրեսը որոշեց ամեն մայիսի մեկին երթեր և հանրահավաքներ անցկացնել: Հետագայում հանրահավաքներն ու երթերը մայիսի 1-ին մի շարք պետություններում դարձան ամենամյա, իսկ օրը օրացույցերում ամրագրվեց որպես ոչ աշխատանքային օր՝ նվիրված աշխատվորներին:

Մայիսմեկյան տոնախմբություններին Լենինի (այժմ  Հանրապետության հրապարակ) հրապարակով քայլերթով անցնում էին ամբողջ արտադրական հզորություն ներկայացնող բանվորներն ու զեկուցում իրենց հաջողությունների մասին: Նրանց հաջորդում էր գյուղի բանվորների քայլերթը, որոնք զեկուցում էին գյուղամթերքի՝ բերքատվության, կաթնատվության մասին, նրանց էլ հաջորդում էին գիտական բնագավառի աշխատողները: Երթի շարքում այնուհետև կանգնած էին գրողները, կոմպոզիտորները, ուսանողները, մարզիկները և բոլորի մոտ բացառապես դրական  ու գնահատված հույզեր էին:  Հասարակ աշխատավորն անգամ իրեն գնահատված էր զգում, իսկ նեղանում՝ երբ չէին հրավիրում երթի:

Սովետական հզոր երկրում մայիսի 1-ն ու նոյեմբերի 7-ը ի սկզբանե նշվում էր մեծ զինվորական շքերթի ուղեկցությամբ՝ երկու տարին մեկ: Վերջին մայիսմեկյան զինվորական քայլերթը ՍՍՀՄ-ում եղավ 1968 թվականին,  հետո արդեն զինվորներին “տեղափոխեցին ” մայիսի 9-ը: Իսկ տոնը դարձավ ամենամյա:
Այսպիսին էր մայիսի 1-ը:

Մեր երկրում արդեն վաղուց մայիսի 1-ը պարզապես օրացույցային ոչ աշխատանքային օր է, պետական նշանակության ոչ մի միջոցառում չի անցկացվում:  Իհարկե, շատերի մոտ այս տոնն ընկալվում է որպես սոցիալիստական տոն, բայց և այնպես, յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում, կլինի դա ձեռնարկություն, թե արտադրամաս, մեծ կարևորություն են տալիս բանվորներին ու օժանդակում ամեն բանով, որպեսզի աշխատունակությունը նրանցում դրական պրոգրեսի ենթարկվի:
Ցավոք, Հայաստանում , մարդկանց ենթագիտակցությունում (համենայն դեպս, մեծամասնության մոտ), բանվոր հասկացողությունը մղվել է ամենավերջին պլան, բանվորին նայում են ինչպես ճորտի, ստրուկի, իսկ աշխատավարձի մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Պե՛տք է փոխենք վերաբերմունքը, փոխելու ժամանակն է….

Այսօր Երևանում մեկնարկել է կոմունիստական կուսակցության մայիսմեկյան երթը: Թվով մի քանի տասնյակ, ու այն էլ ծեր մարդիկ,վանկարկելով “կեցցե մայիսի 1-ը”, “Ուռա՜”, “կեցցե աշխատավորները”,Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի Շահումյանի արձանի մոտ: Մի տեսակ ականջներիս թվում է, թե “փա՜ռք սոված բանվորներին” է հնչում, բայց չէ, չի թվում, կողքից կանգնած երիտաարդներն են փորձում ծաղրել, չգիտակցելով, որ կա ճշմարտություն “սոված” բառի մեջ….

… շնորհավո՛ր, աշխատավոր մարդիկ, սեփական քրտինքով աշխատող մարդիկ….

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0