a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեզանում է նեխել անտարբերությունը, թե չէ Քիմ Քարդաշյանն ինչ կապ ունի

Babajanyan Culture.AM

…Այն,որ Քիմ Քարդաշյանի ու նրա աշխարհահռչակ ամուսնու` ռեփեր,պրոդյուսեր Քաինե  Ուեսթի այցը Հայաստան, հայ իրականության մեջ բացառիկ երևույթ էր` դա անհերքելի փաստ է:Մի կողմ թողնելով Քիմի` իր կողմից “ընտրած” մասնագիտությունը և այն,որ նրա այցը շատերի մոտ առաջացրեց զզվանք ու զայրույթ,բայց և այնպես ընդունել է պետք,որ Washington post – ում կամ Daily mail-ում տարածված տեղեկությունները հայերի ու մասնավորապես Հայոց Եղեռնի վերաբերյալ արդեն խոսում է այն մասին,որ հայկական կողմն ավելի շատ շահել է նրանց այցից,քան տուժել: Ու այս ամենի եզրափակումն էլ Քաինեի հաճելի անակնկալն էր մեկնելուց առաջ…

Կարապի լիճ, իրականում մի քանի միլլիոն արժողությամբ համերգը մեզ`հայերիս համար իրականացավ  բացառապես անվճար: Իրենց այցի ողջ ընթացքում 21 “գրեմմիատերը” ոչ միայն պահեց իրեն բավական համեստ,այլև մեր ժողովրդին գնալուց առաջ նվիրեց համերգ ու կրկին աշխարհի դիտակետը “պտտեց” մեր կողմ..
Բայց ի՞նչ արեցինք մենք…դե հա,ոգևորված համերգից ու այն փաստից,որ նման բան Հայաստանում դարը մեկ է լինում, սկսեցինք ոնց պատահի ու որտեղից պատահի հետևել մեգաաստղին,մեգաաստղի համերգին: Ու սկսեցինք բարձրանալ ամեն տեղ, ամեն բարձր տեղ,որ երևա ջրում հայտնված արտիստը..Ու “հելանք” դեպի Բաբաջանյանի արձանը…դե հա,այ,այդտեղից շատ լավ է երևում: Համել բավանան հարմար է ,ահագին կանգնելու տեղ կա վրան: Հա…ու???? “Սաղ էտ Քարդաշյանն էր մեղավոր,ինքը եկավ ,էն մարդուն էլ հետը բերեց, այ դրա համար ըտենց եղավ” կասենք մենք…Խե՜ղճ Քարդաշյան: Քարդաշյանն ի՞նչ մեղք ունի,որ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի արձանը մենք աստիճանի տեղ ենք դրել,որ բարձրանանք ու որ լավ երևա Քաինեն: Ի՞նչ մեղք ունի,որ մեր լավագույն արվեստագետներից` Դավիթ Բեջանյանի աշխատանքն ամեն վայրկյան պահպանել չգիտենք: Այ հենց այստեղ է երևում իսկական նվիրվածությունն ազգի, մշակույթի վերաբերյալ…Թող էլի Քաինեն երգի,թող էլի մտնի ջուրը,բայց մենք էլ հո հարգել ու պատվել գիտենք մեր մեծերին…թող չերևա Քաինեն թաց,բայց հանուն նրան տեսնելուն բարձրանալ Բաբաջանյանի արձանին ու անարգե՞լ:

Այստեղ արդեն Քարդաշյանը հաստատ մեղավոր չէ: Մեզանում է նեխել անտարբերությունը, որ կողքից տեսնելով,չենք ասում “բալես,իջի՛ր ,չի՛ կարելի”,այլ մի բան էլ չտենալու տալիս կամ օգնում,որ մի հատ էլ հարմար տեղավորվեն,որ չընկնի:
Չէէէ..Քարդաշյանն է  մեղավոր:

Լուսանկարը՝ Մուրադ Սաֆարյանի

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0