a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեզ համար ամեն տարի 100-ամյակ է․․․ Արամ Ա-ն այցելել է Ֆիլադելֆիա

Culture.AM Aram I

Շարունակելով ԱՄՆ Արևելյան թեմի հովվապետական այցելությունը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Ֆիլադելֆիա:

Կիլիկիո կաթողիկոսության կայքի փոխանցմամբ, Նորին Սրբությանը դիմավորել են Ֆիլադելֆիայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ներսես. Ավ. Մանուկյանը եւ հոգաբարձության անդամները: Վեհափառին ուղեկցել են ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանը, առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Անուշավան Եպս. Դանիելյանը, կաթողիկոսարանի միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Գերպ. Տ. Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը, Հոգշ. Տ. Պետրոս Աբղ. Մանվելյանը եւ ազգային կեդրոնական վարչութեան անդամ Տրդատ Մանկիկյանը:

Սրբազան առաջնորդը Ֆիլադելֆիայի մեր ժողովրդի զավակներին փոխանցել է իր պատգամը, ողջունել նրանց եւ բարձր գնահատել եկեղեցական դասի, ազգային վարչության ու առաջնորդարանի բոլոր մարմինների գործունեությունը:

Նա շեշտել է մեր արմատներին, արժեքներին, ինքնությանն ու նահատակների կտակին հավատարիմ ու կառչած մնալու կարեւորությունը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝  Նորին Սրբությունը նշել է. «Մեզ համար ամեն օր ապրիլի 24 է, մեզ համար ամեն տարի 100-ամյակ է այնքան ժամանակ, քանի դեռ մեր ժողովրդի արդար իրավունքները մնում են ոտնահարված ցեղասպանի կողմից»:

10915052_10153432573278714_4285987691067805089_o   11200968_10153432573018714_644370257153835185_o  11270339_10153432573233714_576367314996077241_o

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0