a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Մետրո» միջազգային ասոցիացիայի խորհրդի նիստը` Երևանում

4792d410ea3d5b0d70233f371433ae8acaa9f240

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 35-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երևանում անցկացվել է «Մետրո» միջազգային ասոցիացիայի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ԱՊՀ երկրներից և Չեխիայից շուրջ 30 պատվիրակություններ: Այդ մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նիստի մասնակիցներին ողջունել է Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը, ում առաջարկով ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին Արցախում զոհված հայորդիների հիշատակը: Փայլակ Յայլոյանը համառոտ ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի պատմությունը, կարևորել հերթական նիստի անցկացումը Երևանում և բեղմնավոր աշխատանք մաղթել նիստի մասնակիցներին:

«Մետրո» միջազգային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Իգոր Երմոլենկոն ներկայացրել է 2015 թվականին և ընթացիկ տարում մինչ օրս ասոցիացիայի կատարած աշխատանքների հաշվետվությունը, նշվել են ձեռքբերումները և խնդիրները, կարևորվել է ոլորտի ընկերությունների և մասնագիտացած կառույցների սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը: Հաշվետու ժամանակահատվածում ԱՊՀ տարբեր քաղաքներում կազմակերպվել են մի շարք քննարկումներ ու թեմատիկ հանդիպումներ: Երևանյան նիստի ընթացքում հնչել են նաև մի շարք այլ զեկույցներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0