a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Մեր ընտանիքում ցեղասպանության մասին երբեք չի խոսվել».Արա Գյուլեր

Culture.AM Guler

Հայ նշանավոր ֆոտոլրագրող Արա Գյուլերը, ով Թուրքիայի քաղաքացի է, հարցազրույց է տվել թուրքական Cine 6 TV-ին․այս մասին տեղեկացանք ermenihaber-ից։

«Երեկ, այսօր վաղը» հաղորդաշարի հյուր Գյուլերը խոսել է իր աշխատանքների, իր ծագման և Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ:

Հայոց ցեղասպանության թեմայի առիթով Գյուլերը նշել է, որ քննարկումներ լինում են բոլոր ժամանակներում։ “Դրանք եղել են և քարե դարում, և «Միություն ու առաջադիմություն» կուսակցության ժամանակաշրջանում, և Սուլթան Սուլեյման Քանունիի օրոք: «Դրանք միմյանց կուտեն, հետո կհանդարտվեն: Այդպես են ստեղծվում պետությունները”,- ասել է ֆոտոլրագրողը:

Ըստ Արա Գյուլերի՝  իրենց ընտանիքում Հայոց ցեղասպանության մասին երբեք չի խոսվել: «Այս ամենը նորություն է, միայն վերջին տասը տարիների ընթացքում է խոսվում, նախկինում նման բան չկար»:

Իրեն Աթաթուրքի ժամանակաշրջանում մեծացած սերնդի ներկայացուցիչ համարող ֆոտոլրագրողը հայտնել է, որ ոչ ոք երբեք պատճառ չի ունեցել իրեն ասելու, թե դու հայ ես: «Եթե ինձ նման բան ասող լինի, կքոթակեմ»:

Պատմելով հոր մասին, ով որպես դեղագործ մասնակցել է Դարդանելի (Չանաքքալե) մարտերին` Գյուլերը նշել է, թե հայրն իրենից թուրք էր, ինքը` հորից:

Ֆոտոլրագրողը նաև նշել է, որ իր առաջին ֆոտոլուրը եղել է Աթաթուրքի կոտրված արձանը: Հաղորդման ընթացքում ֆոտոլրագրողը պատմել է, նաև որ 1958թ. պատահաբար հայտնաբերել  է Թուրքիայի Այդընի տարածքում գտնվող Աֆրոդիսիաս անտիկ քաղաքը, համագործակցել է  այնպիսի հայտնի արտասահմանյան ամսագրերի հետ, ինչպիսիք են Times-ը, Life-ը, Der Stern-ը, Paris-Match-ը,  ներկայացրել է իր հիշողությունները՝ կապված մի շարք համաշխարհային  քաղաքական և մշակութային մեծությունների հետ: Նա երազել է լուսանկարել Չա8լի Չապլինին, սակայն իրենց ծանոթության շրջանում Չապլինը կաթվածի պատճառով արդեն անվասայլակի վրա էր և չի ցանկացել այդ վիճակում լուսանկարվել, ուստի ֆոտոլրագրողի երազանքը չի իրականացել:

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0