a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Միշել Լեգրան. Ամբողջ աշխարհում ես հանդիպեցի փոքրիկ հայաստաններ…

Culture.AM Michel L

Ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը, ով կոմպոզիտոր Ռեյմոնդ Լեգրանի և հայազգի դիրիժոր Ժակ Հելյանի քույր՝ Մարսել Տեր-Միքայելյանի որդին է, լրագրողների հետ հարցազրույցում ասել է․
“Հայաստանն ինձ համար յուրահատուկ երկիր է. Ես 10 տարի ապրել եմ պապիս հետ, նա մահացավ 1942 թ.: Ես հիշում եմ, նա  սազ, դուդուկ ու դաշնամուր էր նվագում, իսկ ինձ սովորեցնում այն ակրոդները, որոնցով կարող էի հայկական երաժշտություն նվագել: Նրա հոգում մեծ թախիծ կար՝ պապս տխուր էր Հայաստանի համար:
Իմ մայրական պապիկի անունը Սարգիս Տեր-Միքայելյան էր, Հայոց Եղեռնի զոհերից, ով թուրքիայից փախել էր Ֆրանսիա:  Նա իսկական հայ էր՝ չափազանց զգացմունքային, կրքոտ, մեծահոգի: Ես մորս հետ ապրում էի պապիս տանը, նա  հաճախ էր կիրակի օրերն ինձ տանում էր Ժան Գուժոնի փողոցում գտնվող Հայ առաքելական եկեղեցի:

Պապս ուներ գրամաֆոն ու շատ ձայնասկավառակներ, իսկ քեռիս՝Ժան Խելյանը ղեկավարում էր տեղի նվագախմբերից մեկը:

Ես քրոջս հետ մեկ շաբաթ եղա Երեւանում, գտանք մեր հարազատներին, դա շատ զարմանալի ու հիասքանչ բան էր, երբ հանդիպում ես քո արմատներին: Ես Երեւանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգ ունեցա, անասելի զգացողություն էր: Տպավորություն էր, որ ես եթե ոչ իմ հարազատ եղբայրների, ապա, գոնե շատ մոտ բարեկամների հետ եմ նվագում: Ճանապարհորդելով ամբողջ աշխարհում ես հանդիպեցի հայերի, լսելով հայերի, տեսնելով նրանց՝ աշխարհի ամեն անկյունում զգացի փոքրիկ Հայաստան:

Ծնվելով Փարիզում, կյանքս անցկացնելով Եվրոպայում, ես զգում եմ, որ իմ ԵՍ-ի մի մեծ մասը հայկական է, իսկ այդ մասն ամենաինտելեկտուալն է, մշակութայինը…

Ես կարդացել եւ ուսումնասիրել եմ Հայոց պատմությունը, իմ հզոր ու տառապած ժողովուրդը շատ փորձությունների միջով է անցել, բայց մնացել է ուժեղ, ու նոր թափով սկսել զարգանալ: Դրան նպաստում է նաեւ միասնական հայկական Սփյուռքը:

Այն, ինչ տեղի է ունեցել 1915 թ., անհնար է պատկերացնել, եւ այն փաստը, որ թուրքիան չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նշանակում է, որ այդ պետությունը երբեք չի մտնի եվրոպական հանրության կազմ… Թուրքիան պետք է վերադարձնի հայկական տարածքները, որը նա գողացել է, զավթել: Թեեւ ես քաջ գիտակցում եմ, որ դա շատ դժվար է լինելու:
Մի քանի տարի առաջ, ես, լինելով Արեւմտյան Հայաստանում (այժմ  թուրքիայի տարածք), ուզում էի հասնել պապիս գյուղը, տեսնել նրա տունը, սակայն թուրքական իշխանությունները թույլ չտվեցին ինձ հեգնական «բացատրելով» է պատճառը…

Ես չեմ սիրում այցելել Գերմանիա եւ թուրքիա, քանի որ այս երկու երկրներն են եղել իմ ժողովրդի՝ Հայոց ցեղասպանության պատճառը…”

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0