a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Միրզոյան-քառյակը» կդառնա «BAM» ընկերության պաշտոնական «դեմքը» տարածաշրջանում

Mirzoyan_quartet

2017 թվականի հունիսի 9-ին ժամը 13:00-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Միրզոյան-քառյակի» և «BAM» կոնցեռնի համագործակցության շնորհանդեսը: Այս մասին հայտնում է Թանգարանի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Միջազգային մրցույթի դափնեկիր «Միրզոյան-քառյակը» դառնում է երաժշտական գործիքների՝ գերթեթև և գերամուր քեյսեր արտադրող ֆրանսիական «BAM» ընկերության պաշտոնական «դեմքը» տարածաշրջանում: 2017-ի ամռանն ամբողջ կոլեկտիվը կստանա «А» դասի քեյսեր, որոնք հատուկ պատվերով պատրաստվել են Ֆրանսիայում, ընկերության գործարանում, և համապատասխանում են քառյակի գործիքների չափերին: Քեյսեր արտադրող ճանաչված «BAM» կոնցեռնը գործում է շուկայում 40 տարուց ավելի, վերջին տարիներին ակտիվորեն բացում է տարածաշրջանային ներկայացուցչություններ աշխարհի տարբեր երկրներում: Ներկայում կոնցեռնի ռուսաստանյան ներկայացուցիչների հետ համատեղ տարվում են բանակցություններ՝ «BAM»-ի արտադրանքի մատակարարումը հայկական շուկա կազմակերպելու վերաբերյալ: Կարևոր է, որպեսզի հայ երաժիշտները բացահայտեն «BAM» բրենդը, որը երաշխավորում է երաժշտական գործիքների ապահով պահպանում և տեղափոխում, այդ թվում՝ հյուրախաղերի ժամանակ դրանց հանձնումը որպես ուղեբեռ (քեյսերի որոշ մոդելների դեպքում): «Միրզոյան-քառյակ»-ի և «BAM» կոնցեռնի համագործակցությունը հնարավոր դառձավ քառյակի վաղեմի գործընկեր Росгосстрах-Армения ընկերության աջակցության շնորհիվ, որը 2013 թվականից նպաստում է կոլեկտիվի համերգային և բարեգործական գործունեությանը:

Հայաստանը դառնում է տարածաշրջանում առաջին և առայժմ միակ երկիրը, որտեղ ներկայացված կլինի երաժշտական գործիքների «А» դասի քեյսեր արտադրող այս խոշորագույն միաջազգային ընկերությունը:

«Միրզոյան-քառյակ»-ը վերջերս է վերադաձել համերգային շրջագայությունից Ռուսաստանում, որտեղ տվել է 4 համերգ, այդ թվում Մոսկվայում՝ «Башмет-Центр»-ում, իսկ Կալուգայում, բացի քաղաքի հայկական համայնքի համար տրված համերգից, քառյակը ելույթ է ունեցել աշխարհահռչակ վիրտուոզ կիթառահար Ալ Դի Մեոլայի հետ՝ խոշոր միջազգային փառատոնի եզրափակիչ համերգում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0