a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
16/04/2015

«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա 2015» մրցանակին

Culture.AM Nostra

«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» վերապատրաստման ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա 2015» մրցանակին: Հրապարակային հայտարարությունն արվել է այսօր, առաջատար եվրոպական ժառանգության կազմակերպության՝ Եվրոպա Նոստրայի կողմից: «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխությունը ներկայացնում է եվրոպական երկրների ակնառու նվաճումները, որոնք չեն մասնակցում ԵՄ-ի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: Հայաստանի մրցանակակիր նախագիծը «Եվրոպական Միության մշակութային ժառանգություն» միցանակի արժանացած տարվա մյուս հաղթողների նախագծերի հետ կներկայացվի «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության արարողությանը, որը տեղի կունենա ս. թ. հունիսի 11-ին, Օսլոյի (Նորվեգիա) քաղաքապետարանում: Հռչակավոր օպերային երգիչ և Եվրոպա Նոստրայի նախագահ Պլասիդո Դոմինգոն կլինի Եվրոպայի ժառանգության մրցանակաբաշխության արարողության համահաղորդավարը:
Հայաստանում պահպանվող մշակութային ժառանգության նախագիծը հանդի­սանում է ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայի Արտաքին գործերի նախարարության, Միլանի Պոլիտեխնիկի և Ճարտարապետության և շինարարության Հայաս­տանի ազգային համալսարանի համատեղ ձեռնարկը: Այն նպատակ ունի խթանել ժառանգության պահպանության, ինչպես նաև գիտելիքի և լավագույն միջազգային փորձի փոխանակումը: Ծրագիրն իրականացվել է 2012-2014 թվականների ընթացքում:

 

 

Ավելին՝ Mincult.am

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0