a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացել է «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» ծրագրի շնորհանդեսը

qaxaqapetaran

Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո կազմակերպված նոր ծրագրի շնորհանդեսին, որին ներկա է եղել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ծրագրի հեղինակների մտահղացմամբ յուրօրինակ էքսկուրսիայի միջոցով ներկայացվում են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի երևանցիների կենցաղում ընդունված մի շարք ծեսեր, այդ թվում նաև նախահարսանեկան ծեսի արարողությունը: Այդ համատեքստում երկխոսության միջոցով ներկայացվում են նաև համապատասխան թանգարանային ցուցանմուշները, որոնք Երևան քաղաքի պատմության թանգարանի հարուստ հավաքածուի մի մասն են կազմում: Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի խոսքով այս ծրագիրը ցուցանմուշ-այցելու հաղորդակցության նոր մեթոդի կիրառման առաջին փորձերից է, որը կրելու է մշտական բնույթ: Հաշվի առնելով, որ ծրագիրն այցելուներին մատուցվելու է նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով, կազմակերպիչները վստահ են, որ այն իր հերթին կնպաստի Երևան քաղաքի պատմության թանգարան զբոսաշրջիկների նոր հոսքի ավելացմանը:

Ծրագիրը գործելու է երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ ժ.12:00-16:00-ն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0