a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Մշակութային ցեղասպանությունը դեռ շարունակվում է”

Culture.AM VAAAN

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգային երգի, պարի խմբի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Սարկավագ Մանուկյանն՝ անդրադառնալով մեր հարևանների կողմից հայ ազգային մշակույթի յուրացման խնդրին, ասաց․
«Այսօր ամբողջ Վանի արվեստը թուրքերը ներկայացնում են որպես իրենց արվեստ»։

«Մենք վերջերս եղանք Վանում, նրանք անգլերենով գրքեր էին տպագրել, որտեղ ամբողջը ներկայացնում էին որպես իրենցը»,-նշեց Մանուկյանը:

Հանդիպմանը ներկա թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ այսօր այնտեղ մի կողմից ջնջում են այն հետքերը, նյութական ապացույցները, որոնք կարող են պահանջատիրության հիմք հանդիսանալ, մյուս կողմից էլ յուրացնելով դրանց մի մասը՝ լեգիտիմացնում են իրենց գործողությունները:
«Մշակութային ցեղասպանության դեպքում շատ դժվար է ապացուցել, որ դա միտումնավոր, պետական հրամանով է ոչնչացվել: Այսօր այնտեղ հազար ու մի պատճառաբանություն են բերում դրանց ոչնչացման հետ կապված՝ երկրաշարժի գոտի, քանդվել է տարիների ընթացքում և նման բաներ»,-ասաց Ա. Հովհաննիսյանը:

Ըստ թուրքագետի` պետք է անընդհատ խոսել այդ մասին, արտգործնախարարությունը  միջազգային ասպարեզում ներկայանա առաջարկություններով. «Մշակութային ցեղասպանություն եզրույթն այսօր ամուր կերպով մտած է պատմության մեջ և օգտագործվում է: Պետք է խոսել դրա մասին: Այսօր շատ մշակութաբաններ ասում են, որ ցեղասպանությունը չի ավարտվել, քանի որ մեր մշակույթը յուրացնելը, ոչնչացնելը շարունակվում է»:
Թուրքագետի դիտարկմամբ՝ ազգային մշակույթը յուրացնելը մեկ ուրիշի կողմից, բերում է բազմաթիվ խնդիրների՝ ինքնության, պահանջատիրության վերաբերյալ:

«Արևմտյան Հայաստանի քաղաքների, գյուղերի հին բնակիչները շատ լավ գիտեն, որ դրանք եղել են հայի գյուղեր, տներ, բայց նրանք շատ քիչ են մնացել, իսկ նորեկների համար միևնույն է»,-ասաց նա

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0