a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տեղի ունեցավ գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը

mrcanakabashxutyun

Երևանում մոսկովյան մշակութա-գործարարական «Մոսկվայի տուն» կենտրոնում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հայտարարված գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության  նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանի գրողների, կոմպոզիտորների, ժուռնալիստների, նկարիչների, կինեմատոգրաֆիստների միությունների նախագահները, անվանի գիտնականներ, գրողներ, արվեստագետներ, մտավորականներ, հյուրեր: Այս մասին Culture.AM-ին հաղորդում են ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Պատմության հոլովույթում հայ գիտությունը և մշակույթը քննություն են բռնել՝ արժանանալով ամենաբարձր գնահատականների, և այսօր յուրովի են ներկայացնում աշխարհին մեր 25 ամյա երկիրը: Մինչև մեր նախարարության ստեղծումը Ռուսաստանի հայերի միությունը ակտիվ համագործակցել է ստեղծագործական միությունների հետ: Իսկ երբ մրցանակաբաշխությունը սկսեցինք համատեղ կազմակերպել, նրան համահայկական բնույթ հաղորդեցինք: Եվ այսօր ուրախությամբ արձանագրում ենք, որ մրցանակակիրների թվում քիչ չեն սփյուռքի մեր հայրենակիցները»:

Ռուսաստանի հայերի միության  փոխնախագահ Վլադիմիր Աղայանը ներկայացրեց մրցանակաբաշխության ստեղծման պատմությունը, և ընթացքը, շեշտեց, որ անցած 10 տարիների ընթացքում կրկնապատկվել է մրցանանակիրների թիվը, 2016թ.-ին մրցանակի է արժանացել 62 մասնակից:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո ելույթ ունեցան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին գնահատման և խրախուսանքի համար:

Վերջում տեղի ունեցավ տոնական համերգ:

«Մրցանակաբաշխություն 2016»-ն այս տարի թեմատիկ էր և անց էր կացվում «Համազգային միասնությունը որպես հավաքական ուժի, հզորության գրավական» նշանաբանով` նվիրված Հայաստանի Հանրապետության 25-ամյա հոբելյանին: Մրցանակաբաշխության հիմնական նպատակն է նպաստել 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու գործում գիտության, գրականության և մշակույթի դերի բարձրացմանը, Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, աջակցել երկրի մտավոր կյանքի աշխուժացմանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0