a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Յակուտսկում կբացվի հայկական մշակութային կենտրոն

Culture.AM Yakutsk

Այսօր` հունիսի 2-ին, Յակուտսկում կբացվի հայկական մշակութային կենտրոն․ այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը։

Կենտրոնի բացման արարողության մասնակցության համար Յակուտսկ կժամանի Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը` Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։
Ինչպես ասել է տեղի համայնքի նախագահ Անդրանիկ Նավոյանը լրագրողների հետ զրույցում, մշակութային կենտրոնի գլխավոր խնդիրներից է կրթությունը։ Այստեղ կսովորեցնեն հայերեն, ռուսերեն և յակուտերեն լեզուներ։ Ընդհանուր առմամբ, Հայկական մշակութային կենտրոնում կաշխատի 12 մարդ։
Բացման օրը Կենտրոնի դահլիճում կկայանա մեծ համերգ հայկական, յակուտական և ռուսական մշակույթի կոլեկտիվների մասնակցությամբ։

Կենտրոնը կառուցվել է հայկական Սուրբ Կարապետ եկեղեցուց ոչ հեռու։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0