a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
22/04/2015

Նա արդեն ոչ միայն ձեր Պապն է, այլև մերը. Corriere Fiorentino-ի անդրադարձը

Culture.AM Vigen

Artsakhpress-ի փոխանցմամբ արվեստագետ, քանդակագործ Վիգեն Ավետիսի մասին հոդված է հրապարվել իտալական Corriere Fiorentino թերթում, որը որը մեծ արձագանք է գտել իտալական մամուլում եւ հասարակական լայն շրջանակներում։ Մեկ ամիս առաջ արվեստագետը ՀՀ Մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով եւ պատվոգրով` արտերկրում հայ մշակույթը ներկայացնելու և հանրահռչակելու,  հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած ավանդի համար:

… ես Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին նվիրելու եմ Հայոց Մայր հուշարձանը, որը խորհրդանշում է Հայոց ցեղասպանությունը»

«Լռությունը կոտրվեց: Արդեն հարյուր տարի է, ինչ հայերը սպասում էին այս պահին, եւ այդ նախադասություններն արտաբերելու համար անհրաժեշտ եղավ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի քաջությունը»։ Վիգեն Ավետիսը, հայ արվեստագետ, ով արդեն քսան տարի է, ինչ Ֆլորենցիայում է, մի ողջ կյանք է սպասել, որպեսզի լսի այդ բառը, որը մեկ դար շարունակ շատերը չէին համարձակվում բարձրաձայնել պատմությանն ի հանդիման` սահմանելու 1915-16 թվականներին Օսմանյան կայսության կողմից իրագործված հայերի ջարդը` որպես ցեղասպանություն, որը տեղի ունեցավ այն ժամանակ երիտթուրքերի գլխավորած կառավարության  ներքո եւ որի արդյունքում մեկ ու կես միլիոն զոհ եղավ: Որպես շնորհակալություն Բերգոլիոյին, ով «երեկվանից արդեն ոչ միայն ձեր Պապն է, այլեւ մերը», արվեստագետը ցանկանում է նրան նվիրել իր ստեղծագործություններից ամենանշանակալիցը` Հայոց մայրը – բրոնզաձույլ մի արձան, որն ինքը կերտել է անցյալ տարի՝ հիշատակելու իր ժողովրդի ցեղասպանությունը եւ որը Ֆլորենցիայի Մայր տաճարի հրապարակի Գթասրտության գավիթում ցուցադրվելուց հետո այժմ հյուրընկապվել է Կարվիլիա քաղաքում։ «Այն իրական պատմություն է ներկայացնում՝ մի կնոջ, որը փրկել է չորս երեխաների։ Թուրքերը կենդանի էին թողնում կանանց, սակայն սպաում էին արական սեռի ներկայացուցիչներին, իսկ նա կարողացավ փրկել չորս արու զավակներին։ Աշխատանքն իրականացրել եմ այդ կնոջ թոռան պատվերով»։ (հատված հոդվածից)

Վիգենի ընտանիքը նույնպես իր մաշկի վրա զգացել է ցեղասպանությունը։ Հորական պապը ծագումով Վանից էր, որտեղ պղնձյա իրերի ֆաբրիկա ուներ։ Նա փրկվածներից մեկն է։ Ստիպված է եղել լքել բարեկամներին ու այն ամենն, ինչ ուներ եւ փախչելով ապաստան գտնել Երեւանում։ Ոմանք սպանվել են, մյուսներն՝ արտագաղթել Եվրոպա կամ Ամերիկա։ Միայն տարիներ անց, երբ արդեն տարիքն առել էր, հանկարծակի տեղեկացավ, որ զարմիկներից մեկը գաղթել էր Արգենտինա եւ հաջողեց կրկին հանդիպել նրան։ Այդ ամենի մասին, սակայն, պապը երբեք չէր պատմում։

Մանրամասները՝ Artsakhpress.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0