a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/05/2015

Նկարիչ Միքայել Սահակյանի ստեղծագործությունները, Սուրեն Պիպոյանի օրագիրը՝ Ռուսական արվեստի թանգարանում

Museum

Panorama.am-ի փոխանցմամբ Ռուսական արվեստի թանգարանում (Ա.Աբրահամյանի հավաքածու) մայիսի 5-ին տեղի կունենա Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկո:
Թանգարանի հանրահռչակման բաժնի վարիչ Տաթև Սարոյանը հայտնեց, որ երեկոյի ընթացքում կհնչեն պատերազմական տարիներին ստեղծված և մեծ ժողովրդականություն վայելող, ինչպես նաև ոչ այդքան հայտնի բանաստեղծություններ ու երգեր: Այդ բանաստեղծություններով և երգերով էին ոգևորվում Խորհրդային Միության բոլոր ազգերի զավակները մարտերի միջև եղած կարճատև դադարներին, դրանք էին լսում և կրկնում տանը նրանց սպասող ծնողները, կանայք և երեխաները:

«Հաղթանակն իրոք մեկն էր, և ոչ միայն Խորհրդային Միության, այլև դաշնակից երկրների ժողովուրդների համար՝ երկար սպասված ու ընդհանուր: Երջանիկ և շատ դառը: Եվ թեև ասված է, որ մուսաները լռում են, երբ թնդանոթներն են կրակում, մեր երեկոն կոչված է ապացուցել հակառակը. ամենածանր պատերազմական տարիներին ստեղծված այս բանաստեղծությունների և երգերի միջոցով՝ գեղարվեստական ամենաբարձր մակարդակի վրա արտահայտված են մարդկային ցավն ու վճռականությունը, հաղթանակի սպասումն ու հավատը, նվաճումների ուրախությունն ու կորուստների դառնությունը, կարոտն ու սերը:

Գրական-երաժշտական երեկոն այնպես է կառուցված, որ ունկնդիրն կզգա իրեն արվեստի ուժով վերստեղծված հեռավոր այդ տարիների մթնոլորտում, կվերապրի իր ծնողներին և տատ-ու-պապերին բաժին ընկած դաժան փորձություններն ու հաղթանակի բերկրանքը»,- ասում է Տ. Սարոյանը:

Ավելին՝ Panorama.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0