a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Շառլ Ազնավուր. “Հռոմի պապը զիլ տղա է”

sharl aznavour.Culture.am

Շատ քիչ ազգեր կարող են հպարատանալ այն փաստով, որ աշխարհին տվել են բացառիկ տաղանդներ, որոնք իրենց գործունեությամբ փոխել, կամ գոնե ձևափոխել են իրենց ասպարեզը: Շառլ Ազնավուր:Ահա այս մարդը կարողացել է դա անել: Անուն, որն անմիջականորեն կարծես “ամրացված է” Հայաստան բառին: Շուրջ մեկդարյա այս լեգենդը շարունակում է իր ակտիվ գործունեությունը.  թողարկում նոր երգեր, ձայնասկավառակներ, անգամ այս տարիքում ու չի մոռանում իր արմատների մասին:

100 տոկոսով հայ և 100 տոկոսով ֆրանսիացին (Ազնավուրը միշտ այդպես է իրեն բնութագրում) հայտնի «Le Parisien TV» անդրադարձել է նաև Հռոմի պապի կողմից կազմակերպած, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագին ու նաև հենց իր՝ Հռոմի պապի կողմից արտաբերած “ցեղասպանություն” բառին: Ի պատասխան այս ամենի, նա կարճ-կոնկրետ պատասխան է տվել”Հռոմի պապը զիլ տղա է”:
“Հարկավոր է ճանաչել ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև մյուս բոլոր ցեղասպանությունները, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն”,- ասել է Ազնավուրը: Նա նաև հույս է հայտնել, որ Թուրքիան կանի առաջին քայլն ու դա էլ հենց երկար ժամանակ կարող է հիշվել:

Մեկ այլ հարցազրույցում (Europe 1 ռադիոցանց) Ազնավուրին հարցրել են. ի՞նչ կփոխի Հռոմի պապի հայտարարությունը Ցեղասպանության ճանաչման հարցում.
– Հռոմի պապի հայտարարությունը կարող է շատ բան փոխել և պիտի փոխի, հակառակ դեպքում՝ թուրք երիտասարդությունը կըմբոստանա, որովհետև կցանկանա իմանալ իրականությունը, չի ցանկանա բանտարկված մտքով ապրել:

…Ու որքա՜ն շատ է դրված մարդկայնությունն այս լեգենդի մեջ, որ վերջում չի զլացել ու ասել է. “Ոչ մի դեպքում չեմ ատում թուրքերին”…

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0