a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ազնավուր» հիմնադրամի առաջին գործունեությունը կլինի տուն-թանգարանի հիմնումը

Ազնավուր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Շառլ Ազնավուրի տուն-թանգարան, որտեղ տեղի է ունեցել պետության կողմից «Ազնավուր» հիմնադրամին Ազնավուրի տուն-թանգարանի բանալիների հանձնման արարողությունը:

-Շատ ուրախ եմ այսօր գտնվելու այստեղ, այս լավ, ջերմ միջավայրում՝ Շառ Ազնավուրի տուն-թանգարանում, որի առկայությունը Երևանում պատիվ է բերում ոչ միայն Երևանին, այլ մեր ողջ հասարակությանը:
Երևանը հարուստ է տեսարժան վայրերով, պատմամշակութային վայրերով, մշակույթի օջախներով, բայց այս տուն-թանգարանը հարստացնում է Երևանը, նոր լիցք է հաղորդում մեր մշակութային կյանքին: Շառլ Ազնավուրն արդեն վաղուց ներկայացնելու կարիք չունի. նա արդեն հանրահայտ է՝ Մաեստրո՛, և մենք երջանիկ ենք, որ քո ժամանակակիցն ենք, որ մենք կարողանում ենք պարբերաբար վայելել Ձեր արվեստը, Ձեր կատարումները: Իրոք, Դուք ոչ միայն երգում եք, ավելի շուտ՝ ոչ թե երգում եք, այլ կատարում եք, որովհետև Ձեր յուրաքանչյուր երգ մի ամբողջական ներկայացում է,-իր խոսքում նշել է ՀՀ նախագահը: 

Շառլ Ազվավուրն իր հերթին ուրախությամբ նշել է, որ  «Ազնավուր» հիմնադրամի առաջին գործունեությունը հենց տուն-թանգարանի հիմնումը կլինի, որը կդառնա ինտերակտիվ-մուլտիմեդիա թանգարան, ինչպես նաև երիտասարդական կենտրոն:

-Մեծ պատիվ և ուրախություն է  ինձ համար այսօր լինել այստեղ և ստանալ տուն-թանգարանի և մշակութային կենտրոնի բանալիները: Շնորհակալ եմ շռայլ նվիրաբերության համար: Մեծ հանգստությամբ եմ կայացրել այս որոշումը, և որդուս ՝ Նիկոլայի հետ հիմնել  «Ազնավուր» հիմնադրամը: Այն պետք է շարունակի դեռևս 1988-ին՝ ավերիչ երկրաշարժից ի վեր սկսած իմ գործունեությունը,- նշել է մեծ շանսոնյեն:  

Նրա խոսքով՝ Հայաստանի և սփյուռքի յուրաքանչյուր հայ իր ջանքերը պետք է ուղղի հայրենիքը զարգացնելու համար, որպեսզի հայ երիտասարդությունը հնարավորություն ունենա իր երազանքները կյանքի կոչելու հայրենիքում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0