a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
13/03/2015

Շվեդիայի Օրեբրո քաղաքի «Արարատ» միությունը փոքր է, բայց ակտիվ

Culture.am Sweden

Շվեդիայի հայ համայնքը կազմավորվել է 1970-ական թվականներին` հիմնականում ի հաշիվ Լիբանանից, Պաղեստինից, Սիրիայից, Իրանից, Թուրքիայից գաղթած հայերի: Վերջին տարիներին համայնքը շարունակում է համալրվել ինչպես Հայաստանից, այնպես էլ Սիրիայից Շվեդիա մեկնած հայերով: Ըստ որոշ տվյալների, ավելի քանի 4000 հայ բնակվում է Ստոկհոլմում եւ Ուփսալայում, 1000-ից ավելի հայեր էլ` Վեսթերոս, Սոդերթելիե, Գոթեբորգ, Սանդվիքեն, Մալմյո եւ Օրեբրո քաղաքներում: «Առավոտի» հետ զրույցում Օրեբրո քաղաքի «Արարատ» հայկական միության ղեկավարներ եւ ամուսիններ Համբարձում Արթինն ու Ալիս Դանիելը նշեցին, որ իրենց համայնքը փոքրաթիվ է, բայց ակտիվ: Այս քաղաքում ընդամենը 200-250 հայ է ապրում, եւ Համբարձում Արթինի խոսքերով՝ 50-60 ընտանիք է ապրում, ու «Արարատ» միության մեջ 150 մարդ է ներգրաված: Պարոն Համբարձումը նշեց, որ Օրեբրո քաղաքի հայ ընտանիքի երեխաներն ամեն կիրակի հավաքվում են ու հայոց լեզվի, հայոց պատմության, եկեղեցու պատմության դասեր առնելու, ուրբաթ օրերն էլ մեծահասակներին հայկական երգ ու պար են սովորեցնում: Պարուսույց Աշոտ Ալեքսանյանը Հայաստանից է: Դպրոցահասակ երեխաները, մեր զրուցակիցների ասելով՝ 6-12 տարեկան են: «Շատ երեխաներ չունինք, որ ամեն տարվա մասնավոր կուրս ստեղծենք»,- հավելեց պարոն Համբարձումը:

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0