a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Որտե՞ղ է Հայաստանի առաջին դաշնամուրը…

dsc03060_1421414091 (1)

Մեղրեցիներն ու, ինչու ոչ, սյունեցիները միշտ հպարտությամբ են նշում, որ Հայաստան բերված առաջին դաշնամուրը եղել է Մեղրիում: Ավանդաբար այդ դաշնամուրը համարվել է Մեղրու Սուրբ Աստվածածին եկեղեցում գտնվող հին դաշնամուրը, որը ներկայացրել են քաղաքի հյուրերին` որպես տեղի մշակութային առաջադիմության և զարգացած քաղաքակրթության ապացույց:

Կար ժամանակ, երբ ասեկոսեներ էին շրջում, թե դաշնամուրը եկեղեցուց քանի տարի է բացակայում, այն քանդել են, վաճառել են…
Սակայն, Մեղրի այցերից մեկի ժամանակ լինելով եկեղեցում՝ վերոնշյալ դաշնամուրը տեսանք եկեղեցուն կից կառույցում, որտեղ տեղավորված են կիրակնօրյա դպրոցն ու հոգևոր հոր կացարանը: Եկեղեցու աշխատակիցը նշեց, որ այն եկեղեցուց տեղափոխել են այստեղ, քանի որ ներսում խոնավ էր, հարմար չէր պահպանելու համար, իսկ այժմ էլ փակի տակ չէ, և քաղաք այցելող հյուրերն ու զբոսաշրջիկները գալիս-տեսնում են հին երաժշտական գործիքը:

Սույն դաշնամուրի վրա նշված է «Knabe & Thal» Berlin, այսինքն՝ այն արտադրված է Բեռլինում տվյալ ֆիրմայի կողմից: Դաշնամուրը պահվում է առանց համապատասխան պայմանների ու վերանորոգման: Երեցկինն էլ ասում է, որ իրենք վախենում են գործիքին ձեռք տալ՝ չվնասելու համար, այն ոչ մեկի հաշվեկշռում էլ չի գտնվում:

Տարեց մեղրեցիները պատմում են, որ Հայաստանի առաջին դաշնամուրը 1895-96թթ. է բերվել Մեղրի, երբ մեղրեցի Աղանի որդի Մկրտիչ Վաչյանն ամուսնացել է Գողթան գավառի Ագուլիս քաղաքի օրիորդ Եղիսաբեթի հետ: Եղիսաբեթն օժիտ է ստանում դաշնամուր, այն իր հարազատները Գերմանիայի Բեռլին քաղաքից բերել են տվել Թիֆլիս, այնուհետեւ՝ մինչև Ջուլֆա, հետո՝ Ագուլիս՝ նրա ծնողների մոտ: Մեղրեցի Վաչյանները 25 հոգով ջորիներով գնում են Ագուլիս և դաշնամուրը տեղափոխում Մեղրի:

Սուրբ Աստվածածին եկեղեցում տարիներով եղած դաշնամուրը, իհարկե, իր տեղում է և չի անհետացել…

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0