a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Որ մեր երեխաները էկրանի հետևում մարդ ման չգան…

Mideast Lebanon Syrian Refugees

Պատմում են, որ Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում մի պատանի երկար ժամանակ նայում է, թե ինչ են անում մայրաքաղաքից ժամանած հյուրերը: Հետո, երբ ձայնասկավառակը դադարում է պտտվել ու երաժշտությունը լռում է, հարցնում է` այդ ի՞նչ էր: Պատմում են նաև, որ սահմանամերձ գյուղերում կինոցուցադրությունների ժամանակ 15-16 տարեկան պատանին առաջին անգամ ֆիլմ է դիտում ու գոռում. «Պատի վրա մարդ է վազում»:

Խոսքը ոչ թե անհայտ ժամանակաշրջանի, այլ մեր օրերի մասին է:
Մարզերում, սահմանամերձ բնակավայրերում ի՞նչ հաճախականությամբ են անցկացվում մշակութային միջոցառումներ: Թվում է` վերջին շրջանում, հատկապես սահմանամերձ բնակավայրերն ուշադրության կենտրոնում են: Թեև, եթե կրակոցները չսասանեին մեր անդորրը, հազիվ թե հիշեինք, որ մայրաքաղաքից այն կողմ կյանք կա: Որ եթե կյանքն ու մշակույթը չտանենք գյուղ, գյուղը կդատարկվի, ով կարող է կգնա «կյանքի» հետևից, ով էլ չէ` կշարունակի ապրել «ծմակուտում»: Ինչ որ է: Մարզերում ժամանակ առ ժամանակ կինոդիտումներ են կազմակերպվում, երևանյան թատրոնները հյուրախաղեր են ունենում, անգամ թատերական փառատոներ են անցկացվում: Դասական երաժշտությունն է հասնում հեռավոր գյուղեր: «Նվիրիր գիրք սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին» ու նման խորագրերով միջոցառումներ են կազմակերպվում: Եվ այլն: Իսկ ի՞նչ գրքեր ենք նվիրում մեր քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները: Անկեղծ խոսենք: Նոր հրատարակված, պահանջված, թանկարժեք գրքերը հազիվ թե համալրեն մարզեր ուղարկվող գրքերի կապոցները: Մարզային գրադարաններից մեկի տնօրենը անկեղծացավ. «Ասում եմ` մի ուղարկեք այն, ինչ դեն եք նետում»: Իհարկե, բոլորը դեն նետելու գրքեր չեն, լավ է, որ կան նման ակցիաներ, կան նրանք, ովքեր գրքեր են նվիրում:

ՈՒ մտածում ես ` քաղաքի աղմուկից, մշակութայի ու ոչ մշակութային միջոցառումներից հոգնած մեր քաղաքացիները ամեն ինչ կտային` մի առ ժամանակ վայելելու համար գյուղի անդորրը, կուսական բնաշխարհը, գետի խշշոցը: Ոչինչ, որ հարթ ասֆալտին սովոր կոշիկները կարող են կարճ ժամանակում շարքից դուրս գալ, կարելի է մի քիչ խառնել քաղաքային իրարանցումը գյուղական հանդարտ, բայց ոչ թեթև կյանքին: Երկուստեք օգտակար է:

Հավելենք, որ մտահոգ անձիք, ովքեր ինչ-որ կերպ թատրոն, կինո, մշակութային այլևայլ միջոցառումներ են տանում մարզեր, մեկ ընդհանուր կարծիքի են` պետական մոտեցում է պետք, կարճ ասած` հստակ, ուղղորդված նպատակային ծրագիր, որ մեր երեխաները էկրանի հետևում մարդ ման չգան` կինոպատկերը շփոթելով պատի վրա վազող մարդու ստվերի հետ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0