a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ուդմուրտիայի հայկական եկեղեցին պատրաստ կլինի մինչև տարեվերջ

etchmiadzin_cupola

Երևանում է Ուդմուրտիայի  հայ համայնքի ղեկավար Մնացական Առաքելյանը, ով հյուրընկալվել էր ՀՀ Սփյուռքի նախարարությունում: Մ. Առաքելյանը նախարարի հետ զրույցի ընթացքում ներկայացրել է Ուդմուրտիայի հայ համայնքի գործունեությունը, կատարված ու կատարվելիք աշխատանքները, ձեռքբերումները:

– Ուդմուրտիայում  հայերը բնակվում են  1970-1980-ական թթ.: Այսօր նրանց թիվը հասնում է 4000-ի: Նրանց 60 տոկոսը զբաղվում է շինարարությամբ, 20 տոկոսը պետական ծառայողներ են, մնացած 20 տոկոսը գործարարներ են: Ուդմուրտիայի հայերի 70 տոկոսը Ջավախքից են, կա 17 ընտանիք Արցախից: Շատ աշխատասեր են, հարգանք են վայելում տեղաբնակների և ազգային մյուս փոքրամասնությունների կողմից,-նշել է համայնքի ղեկավարը:

Հետաքրքրական է, որ 1995 թ.Իժևսկում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, շուրջ 83 աշակերտ, դասավանդվում է հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի պատմություն:

2009թ. սկսվել է Իժևսկի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» հայկական եկեղեցու կառուցումը, որը նախատեսվում է բացել 2016թ. աշնանը: Եկեղեցական համալիրը կառուցվում է «Ուրարտու» հասարակական կազմակերպության ջանքերով, բարեգործական նվիրատվությունների  միջոցներով:

Եկեղեցական շինության և  Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի հարևանությամբ կառուցվել  է Հայաստանի՝ Արարատ լեռան և Սևանա լճի մանրակերտը: 2010թ. ապրիլի 24-ին Ուդմուրտիայի մայրաքաղաք Իժևսկում բացվել է Ցեղասպանության  զոհերին նվիրված հուշարձան: 2015թ. նոյեմբերի 7-ին Ուդմուրտիայի Հանրապետության Սարապուլ քաղաքի Սուրբ Հարություն եկե­ղեցու տարաքում օծվել է խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին:

Ինչպես հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպմանը նախարարը արժևորել է  Ուդմուրտիայի հայկական համայնքի կազմակերպվածությունն ու համախմբվածությունը:
– Ուրախ եմ, որ հզոր, միասնական համայք է, շատ ազգանպաստ գործեր եք անում: Առաջին հերթին ուզում եմ, որ ձեր բնակության երկրի լավ քաղաքացիներ լինեք և հպարտ եմ, որ շատերը հաջողության են հասել, պետական գործիչներ են, գործարարներ:Երկրորդ ցանկությունս է, որ հայերենը չմոռանաք: երիտասարդները պետք է հայերեն խոսեն: Եկեղեցին, դպրոցը, մշակութային կենտրոնը, գրադարանը պետք է աշխատեն այդ ուղղությամբ: Երրորդ խնդրանքս է, որ համայնքում չպետք է լինի երիտասարդ, որ Հայաստանը չի տեսել: Մենք ունենք հայրենաճանաչության ծրագրեր, թող գան, մասնակցեն, կապվեն Հայրենիքին: Ովքեր Ջավախքից են, գոնե մեկ ամիս մնան Ջավախքում: Շարժում սկսենք, որ ամեն հայ պետք է տեսնի Հայաստանը, կանգնի հայրենի հողի վրա, ծանոթանա ազգային ավանդույթներին, ճանաչի մեր մեծերին, հպարտանանրանցով, հպարտանա, որ ինքը հայ է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0