a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Չիլիում կմատուցվի պատարագ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին

ch

Լատինական Ամերիկայում Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, գերապայծառ Վարդան արքեպիսկոպոս Պողոսյանը Չիլիի հայ համայնքին և բնակիչներին հրավիրում է կիրակի ներկա գտնվելու Սանտյագոյի եկեղեցում մատուցվելիք պատարագին, որը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Չիլլի մայրաքաղաք Սանտյագոն անմասն չի մնա Հայոց Ցեղասպանության 100- ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից: Լատինական Ամերիկայում Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, գերապայծառ Վարդան արքեպիսկոպոս Պողոսյանի, Չիլիի հայ համայնքի և բնակիչների նախաձեռությամբ Սանտյագոյի եկեղեցում մատուցվելու է ոգեկոչման պատարագ: Ի դեպ, 75-ամյա Վարդան արքեպիսկոպոսը Լատինական Ամերիկայի` Չիլիի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Վենեսուելայի և Մեքսիկայի հայ կաթոլիկ համայնքների առաջնորդն է:
“Թուրքիայից արդարություն ենք պահանջում ու պահանջելու ենք մինչև արդար հատուցում”, – նշել է հոգևոր առաջնորդը:

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0