a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
28/04/2015

Չինաստանում մշակութային միջոցառումներով հայ համայնքը ոգեկոչել է Ցեղասպանության 100-րդ տարելիցը

Culture.AM China

Արցախպրես-ի փոխանցմամբ Չինաստանում հայ համայնքը տարբեր քաղաքներում կազմակերպել է մշակութային միջոցառումներ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Պեկինում, Նանկինում և Շանհայում անցկացված միջոցառումներով նրանք կիսել են հայկական պատմությունը, մշակույթն ու արվեստը չինացի ժողովրդի հետ։

Հիմնական միջոցառումն անցկացվել է Նանկինում։ Նրանք հավաքվելու համար ընտրել էին այդ քաղաքը՝ ի զորակցություն Չինաստանի, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հենց այնտեղ են ճապոնական զորքերը կոտորել հարյուր հազարավոր չինացիների։ Այն նույնպես չճանաչված է մնում։

Նանկինի Արվեստի ինստիտուտի ցուցասրահում հայ նկարիչ Սևադա Գրիգորյանը ներկայացրել է «Զարթոնք» հավաքածուն։ Միջոցառումը բացվել է դուդուկի հնչյուններով. Վահե Տեր-Հովակիմյանը կատարել է «Դլե Յամանը»։ Ինստիտուտի համերգասրահում դաշնակահար Միքայել Հայրապետյանը կատարել է «Հայաստանի գաղտնիքները» երաժշտական պիեսը։

Artsakhpress.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0