a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Պատասխան`100 տարի անց» նախագծի լավագույն վավերաքանդակներից մեկը՝ «Ավրորա» մրցանակ

9dfc176bb5427dddf72c2e573d01cfc0
ՀՀ մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ` 2014-2016 թվականներին իրականացվեց «Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագիրը: Այն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և ներառում էր երկու ենթածրագիր, որոնցից մեկն, ըստ էության, հարթակ էր երիտասարդ ստեղծագործողների համար, ովքեր պետք է Հայոց ցեղասպանության տասը վավերագրերի շուրջ ստեղծեին կերպարվեստի մնայուն աշխատանքներ /կտավ, քանդակ, գծանկար/: Աշխատանքների ստեղծման ընթացքին հետևում էր կերպարվեստի անվանի գործիչներից և ցեղասպանագետ-պատմաբաններից կազմված մրցութային հանձնաժողովը: Այդ մասինհաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Եզրափակիչ փուլ անցած աշխատանքների հեղինակների հետ կնքվեցին պայմանագրեր, որոնց համաձայն աշխատանքների օգտագործման հետ կապված որոշակի իրավունքներ փոխանցվեցին նախագծին: Ելնելով այդ իրավունքներից՝ ս. թ. մարտ ամսին «Պատասխան՝ 100  տարի անց» համալիր ծրագրի կազմակերպչական խորհուրդը դիմեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարությանը՝ խորհրդանիշ մրցանակի ընտրության ժամանակ «Անցյալը՝ ներկայում» կերպարվեստի մրցույթի լավագույն ինը վավերաքանդակները ևս քննարկելու առաջարկով: Արդյունքում, իբրև «Ավրորա» մրցանակի նախագծեր քննարկվեցին «Անցյալը՝ ներկայում» մրցույթի 4 հեղինակների աշխատանքներ, որոնցից Մանվել Մաթևոսյանի «Դեպի հավերժություն» ստեղծագործությունը ճանաչվեց հաղթող:

«Պատասխան՝ 100 տարի անց» նախագիծը՝ իբրև հարթակ, շարունակում է ներկայացնել արվեստի երիտասարդ գործիչներին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0