a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պոեզիայի պուրակի քմայքները

20150518_185947

Ինչպես տեղեկացրել էինք նախօրեին, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը և իրավապաշտպան Պուշկին Սերոբյանն ահազանգել էին, որ  գրողների միության բակում կատարվել է համատարած բետոնապատում, գրողների միության շենքի բակն ավերվում է, այգին` ոչնչացվում: Քանի որ պատկան մարմիններին ուղված դիմումները նպատակին չեն ծառայել, իրենք գնալու են դատական ուղղությամբ: Պուշկին Սերոբյանը փաստեց նաև, որ վարձակալած տարածքի միայն 30 տոկոսն իրավունք ունեն կառուցապատելու, մնացած տարածքը պարտավոր են խնամել և բարեկարգել:

Գրողների միության մերձակա տարածքը բացօթյա սրճարան-պուրակի է վերածում տարածքը վարձակալած «Լևոն և Հայկ» ՍՊԸ-ն: Culture.AM-ի հետ զրույցում` «Լևոն և Հայկ» ընկերության տնօրեն Վահրամ Եղիազարյանն ասաց, որ շինարարական աշխատանքները կավարտվեն հավանաբար մայիսի վերջին: Արդեն տեղադրվում են տաղավարները: Քարե սալիկները մեծերի ասույթներով պատրաստ են: Ամենակարևորը` շինարարական աշխատանքներից չի տուժել կանաչ տարածքը: Ծառ, թուփ, ջուր` ամեն ինչ իր տեղում է:
Ըստ լուրերի` տեղափոխման ընթացքում ծառեր են վնասվել:  Զրուցակիցս ասաց, որ պոեզիայի պուրակի 29 ծառերն իրենց տեղում են: Մեկ ծառ վնասվել է, փոխարենը տնկվել է նորը:

Ինչպես նշել էինք` վարձակալած տարածքի միայն 30 տոկոսն իրավունք կա կառուցապատելու, մնացած տարածքը պետք է խնամել և բարեկարգել: Վահրամ Եղիազարյանն ասաց, որ կանաչապատումը դեռ շարունակվում է, իսկ հարուցվող դատի մասին ոչինչ չգիտի.  «Չգիտեմ` ով ինչ է ասել, բայց եթե շինարարություն կամ բարեկարգում է լինում որևէ տեղ, ըստ իս` միշտ էլ տպավորություն է ստեղծվում, թե բետոնապատվում է, քանդվում: Մի բան պիտի արվի, որ մի բան կառուցվի: Հիմա եթե տեսնեք, գեղեցիկ  տարածք է: Եթե աչքաչափով էլ նայեք, կտեսնեք, որ կանաչ տարածքի 30 տոկոսը պահպանվել է, եթե ոչ ավելին»:
Հիշեցնենք, որ «Լևոն և Հայկ» ընկերության ներկայացրած նախագիծը ՀԳՄ նախագահությունը  հաստատել էր պայմանով, որ  պահպանվի գրական միջավայրը: Գրողների միության մերձակա տարածքում Պոեզիայի պուրակ հիմնելու մասին խոսվում էր 2013-ից:

Թե գրողների միության շենքի բակի ավերմամբ, այգու ոչնչացմամբ մտահոգ անձանց բողոքն ինչ ընթացք կունենա, պարզ կլինի առաջիկայում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0