a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Չմոռանանք, որ Հայաստանի պատմության մի մասը նաև դառնում է աշխարհի պատմության մի մասը.Ջորջ Քլունի

espectadores.net.wp-content.cluni-thumb

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումի ժամանակ ելույթ է ունեցել «Not On Our Watch»-ի համահիմնադիր, դերասան, «Ավրորա» մրցանակաբաշխության Ընտրող հանձնաժողովի անդամ Ջորջ Քլունին:  Իր խոսքում անվանի դերասանը նշել է, որ հպարտ է, որ այստեղ է գտվում և հայտնել իր շնորհակալությունն իրեն հրավիրելու համար: Այնուհետև իր խոսքում նշել է, որ եթե մարդ ունի հաջողություններ  կարիերայում,  ապա  դա չպետք է պահի իր մոտ, պետք է բաժանի մարդկանց:

- Փառքը հետաքրքիր բան է, երբ տեսախցիկները ամենուր քեզ հետևում են, որոշակի առումով դա խեղդում է մարդուն, բայց երբ ես սկսեցի կարդալ ցեղասպանության մասին, հասկացա, որ տուժողները չեն կարողանում հաճախ իրենց ձայնը տեղ հասցնել, և ցանկացա, որ նույն տեսախցիկները, ինձ ուղեկցելով, միաժամանակ ուշադրության կենտրոնում պահեն ցեղասպանության դեմ պայքարի հարցերը: Իմ տարիքի մարդը ավելի շատ պատասխանատվություն պետք է կրի, այլ ոչ թե պտտվի ու  հեռանա: Շատ կարևոր է երևույթներն անվանել իրենց անուններով,-նշել է հայտնի դերասանն ու հավելել, որ «եթե  մարդիկ սկսեն օգտագործել ցեղասպանություն բառը, ապա դա ի վերջո կստիպի ՄԱԿ-ին գործել այդ բառին համաձայն»:

Դերասանի կարծիքով, դժվարին ու երկար պայքար է ենթադրում ստիպելը, որ մարդիկ երևույթները կոչեն իրենց անուններով, և դա նրանից է, որ ապրում ենք բարդ աշխարհում: Քլունին վստահ է՝ «չես կարող հերքել այն, ինչ կատարվել է, երբ որոշում են վերացնել մի ամբողջ ազգի, դու դա չես կարող այլևս կորուստները վերադարձնել, ուստի դա չպետք է կրկնվի նորից: Եկեք հետ նայենք, ու չմոռանանք, որ սա, լինելով Հայաստանի պատմության մի մասը, հայերի ցավը, միաժամանակ նաև դառնում է աշխարհի պատմության մի մասը»:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0