a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ռաքել Դինք․ «Սա սպանություն է»

rakeldink

Օրեր առաջ Ստամբուլի Թուզլա  շրջանում քանդել էին այն հայկական մանկատունը, որտեղ իրենց մանկության տարիներն էին անցկացրել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը։ “Ակօս” թերթի փոխանցմամբ ճամբարի տարածք էին մտել շինարարական մեքենաներ և հողին հավասարեցրել այն։  Սակայն լուրը ստանալուց հետո հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ մեկնել են ճամբար և կանգնեցրել ապամոնտաժումը։

Այս կարևոր հարցին անդրադարձել է նաև, ով ամուսնու հետ միասին եղել է ճամբարի նախկին սան․

“Եթե նայենք տարիներ շարունակ մեզ հետ տեղի ունեցածին, ապա այսօր էլ առերեսվում ենք մի իրադրության հետ, որից պետք է, որ չզարմանանք: Սա սպանությաւն է: Կյանքը սպանեցին, կենցաղը սպանեցին: Այս ճամբարի համար մեր պայքարը շարունակվում է տարիներով: Գիտեմ, որ վատության դիմաց պետք է լավություն անենք , արժանապատիվ քայլը դա է: Սակայն նաև գիտեմ, թե արժանապատիվ մնալը մեզ համար ինչ գին կարող է ունենալ: 1915-ը հերքեցին, ճամբարը 2015-ին է քանդվում, դա էլ թող հերքեն: Այստեղ անթիվ հիշողություններ ու անթիվ երեխաների չարչարանք կա: Բոլորովին խիղճ չունե՞ք:  Այդ չարչարանքի հանդեպ  բացարձակ հարգանք չկա՞: Ամուսնուս ամենամեծ ցանկություններից մեկը ճամբարի պահպանումն էր: Հիմա մեծ ցավով հետևում եմ նրան, թե ինչպես են վերացնում այն”։

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0