a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնն ընդլայնվում է

Սասնա Ծռեր էպոս 7

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ««Սասնա տուն» քաղաքացիական հասարակության զար­գացման աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը` ս. թ. ապրիլ ամսից անցկացնում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը:
ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայության տեղեկության համաձայն՝ փառատոնն առաջին անգամ իրականացվել է 2011 թվականին` Արագածոտնի մարզի Ուջան համայնքում, հաջորդ տարիներին` Իրինդ և Ներքին Բազմաբերդ համայնքներում:
Փառատոնի նպատակն է նպաստել ազգային, ավանդական, հոգևոր-մշակու­թային արժեքների ճիշտ ընկալմանն ու գիտակցմանը, դրանց տա­րածմանն ու պահպանմանը: Այն կարևորվում է նաև նրանով, որ Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Այս տարի «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը ներառում է էպոսասացության մրցույթ և շարադրությունների օլիմ­պիադա: Հաղթողները հանդես կգան փառատոնի եզրափակիչ միջոցառմանը, որը տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում` միտված լինելով այն դարձնել էպոսի կենսունակության և հանրահռչակման մշակութային տարածք:
Այս տարվա նորարարությունն այն է, որ առանձին միջոցա­ռումներ կանցկացվեն նաև ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0