a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
06/03/2015

«Սասունի մէջ գիւղեր կան, ուր բոլորը հայ են», կ՚ըսէ սասնայ ծնունդ Եփրեմ Պաղը

Culture.am 033

“Մէկ չգրուած օրէնք կայ. իրենց երեխաները իրարու հետ կ՛ամուսնացնեն”

«Սասունի հայերու միութեան» անդամ Եփրեմ Պաղը ոսկերիչ է, “Bag” ոսկերչական ընկերութեան նախագահն է: Ան ծնած է Սասունի Նիճ գիւղը 1957 թուականին: 15 տարի Սասունի մէջ ապրելէ ետք, տեղափոխուած է Պոլիս: ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Հայերն Այսօր» կայքէջը ստորեւ ներկայացուած հարցազրոյցը կատարած է Եփրեմ Պաղի հետ։
- Սասունի մէջ հայեր շա՞տ կան:
- Շատ, ամէն գիւղի մէջ 50-60 տուն կայ, որմէ 15-20 տունը հայ են: Սասունի մէջ գիւղեր կան, ուր բոլորը հայ են: Սակայն, յատկապէս վերջին տարիներուն շատերը տեղափոխուեցան Պոլիս, մէկ մասն ալ քրտացաւ:
- Անոնք հայերէ՞ն կը խօսին:
- Այո, Սասնոյ բարբառով:
– Ցեղասպանութենէն ետք ինչպէ՞ս մնացած են Սասունի մէջ:
- Անմատչելի է Սասունը, ամէն տեղ սարեր են, այդ պատճառով հայերը շատ չկոտորուեցան: Եւ իւրաքանչիւրը իր պատմութիւնը ունի, կենդանի մնալու, ապրելու իր ոդիսականը: Բայց մէկ բան բոլորին համար ընդհանուր եղած է` դժուարութիւնները: Ցեղասպանութենէն ետք շատ դժուար էր Սասունի մէջ շարունակել ապրիլ:
Շատերը քիւրտ աղաները փրկած են, պահած, պաշտպանած: Հայերը լաւ արհեստաւորներ են, իսկ անոնց այդպիսի մարդիկ պէտք եղած են, այդ պատճատով ալ օգնած են, որ թաքնուին:

Ավելին՝ Horizonweekly.ca կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0