a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սբ. Գևորգի տոնը Ախալցխայում

surb-Gevorg

Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի մայիսի 6-ին Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի բարձրունքներից մեկի վրա, որը կոչվում է Բուրալ, Սբ. Գեւորգ զորավարի մատուռի մոտ անցկացվում է մեծ տոնախմբություն: Այս մասին հայտնում է akhaltskha.net կայքը:

Սակայն, այս տարվա տոնախմբությունը հատուկ է եղել  նրանով, որ Փոքր Պամաջ գյուղի զավակներ ու մեծ գործարար- բարերարներ Աշոտ և Արդավազդ Բաբոյանները (от Мартина ընկերության հիմնադիրները) տվյալ տոնախմբությունը վերածել են  մեծ խնջույք-տոնախմբության:

Միջոցառումը, որի մեկնարկը տրվել է Սբ. Պատարագից հետո, կայացել է համերգային և սպորտային ծրագիր, որի ընթացքում եգել է Գրիգորի Եսայանը: Սպորտային մասում նախատեսված է եղել ըմբշամարտ:

Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Հակոբ Սահակյանի խոսքերով՝ իրենք ամեն տար մայիսի 6-ին Բուրալում Սբ. Պատարագից հետո կազմակերպում էին փոքրիկ միջոցառումներ, որի ժամանակ երիտասարդական կենտրոնի «Գոհանամք» համույթը հանդես էր գալիս տարբեր կատարումներով, իսկ բարերարների օգնությամբ կազմակերպվում էր մատաղ, սակայն այս տարվա տոնախմբության պատրաստվածությունը անհամեմատելի մեծ էր, որին մասնակցեց մի քանի հազար մարդ ամբողջ շրջանից: «Ցավոք եղանակը թույլ չտվեց, որ միջոցառումը լրիվությամբ տեղի ունենա, սակայն այն կշարունակվի նաեւ վաղը»,- ասել է Տեր Հակոբ Սահակյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0