a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տարեցտարի ավելանում է Սփյուռքի նախարարության ծրագրերին մասնակցել ցանկացողների թիվը

MinDiaspora

-Ապրիլ ամսին Հայաստանում և Սփյուռքի բոլոր համայնքներում կազմակերպվեցին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ձեռնակրներ, արարողություններ: Միջոցառումներ տեղի ունեցան նույնիսկ այնպիսի երկրներում, որոնց իշխանությունները չեն խրախուսում դրանց անցկացումը, – այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Անդրադառնալով նախարարության ծրագերի ընթացքին՝ Սերժ Սրապիոնյանն ընդգծել է, որ տարեցտարի ավելանում է դրանց մասնակցել ցանկացող Սփյուռքի մեր հայրենակիցների թիվը:

-Անցած տարիների ընթացքում միայն «Արի տուն» ծրագրով Հայաստան է ժամանել շուրջ 8000 պատանի և աղջիկ: «Արի տուն»-ը կենսունակ ծրագիր է և կարողացավ քննություն բռնել կյանքում: Մեկ անգամ այցելելով Հայաստան՝ նրանք տեսնում, ճանաչում, սիրում և կապվում են Հայրենիքի, իրենց հյուրընկալող ընտանիքների անդամների հետ: Այս ծրագիրը մի կողմից Հայաստան-Սփյուռք իրական կամուրջ է, մյուս կողմից՝ բազմաթիվ արիտունցիներ արդեն իսկ եկել և հաստատվել են Հայաստանում:

Նա նշել է, որ նախարարությունը հատուկ կարևորություն է տալիս սփյուռքահայ գործարարների՝ Հայաստանում ներդրումներ կատարելու և սեփական գործը սկսելու հարցին՝ հավելելով, որ բազմաթիվ են Հայաստանում արդեն իսկ հաստատված և հաջող բիզնես ունեցող սփյուռքահայերի օրինակները:

Լրագրողների հետ հանդիպմանը նախարարության ծրագրերի ընթացքը ներկայացրել է Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը՝ նշելով.

 -Արի տուն» ծրագրի առաջին մասնակիցներին այս տարի ընդունեցինք ապրիլի 10-ին: Այդ փուլով Հայաստան այցելեց 66 պատանի ու աղջիկ  Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից: Մյուս փուլերը կսկսվեն հունիսից և 2017թ. ևս կընդունենք 1000-ից ավելի երիտասարդ աշխարհի տարբեր երկրներից: Գյանջումյանն ասաց, որ անցած տարվանից արիտունցիներին սովորեցնում են խաչեր փորագրել փոքրիկ քարերի վրա, որոնք վերջիններս առանձնահատուկ հաճույքով են տանում իրենց հետ, նվիրում իրենց սիրելիներին կամ պահում որպես հուշ՝ Հայաստանում անցկացրած ժամանակահատվածից:

Անդրադառնալով «Սփյուռք» ամառային դպրոցին՝ Գյանջումյանը շեշտել է, որ այս տարի ծրագրի մասնակիցների թիվը նույնպես մեծացել է:

Խոսելով «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասին՝ Գյանջումյանն ասել է, որ 2017թ. փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 24-ից 29-ը, որին կմասնակցեն սփյուռքյան երգչախմբեր, երաժշտախմբեր ու անհատ կատարողներ: Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև ճանաչված կոլեկտիվներ և անհատներ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից:

-Սփյուռքի նախարարությունը Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ ամեն տարի կազմակերպում է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում այս տարի հայտարարվել են մրցույթների պայմանները հետևյալ անվանակարգերում` «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ», «Երիտասարդական, ուսանողական կազմակերպություն»,  «Ազատ Արցախ» մանկապատանեկան լավագույն   ստեղծագործությունների մրցույթ: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը, -եզրափակել է Գյանջումյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0