Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
Սիրիահայ դիզայներ-մոդելավորող Գևորգ Շադոյանը կցուցադրի իր՝ ազգային տարազի բաղադրիչներով «Վերածնունդ» հավաքածուն | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սիրիահայ դիզայներ-մոդելավորող Գևորգ Շադոյանը կցուցադրի իր՝ ազգային տարազի բաղադրիչներով «Վերածնունդ» հավաքածուն

Գևորգ Շադոյան

Մեր հայրենակից Գևորգ Շադոյանը, ով ոչ միայն արաբ իշխանուհու ամուսնական օժիտի պատվերն է կատարել, այլև ավստրիաբնակ Հենրի Մաքսոյի հետ է համագործակցել,Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կներկայացնի «Shadoyan Fashion» նորաձևության տան «Վերածնունդ» հավաքածուն: ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ կազմակերպվող ցուցադրությունը տեղի կունենա «Մերիդիան Էքսպո» կենտրոնում։

20-ից ավելի հավաքածուների հեղինակ, սիրիահայ դիզայներ- մոդելավորող Գևորգ Շադոյանի հագուստներում զուգակցված են ժամանակակից ու հին հայկական տարազի տարրերը:

Գևորգը մասնագիտացած է հիմնականում հարսանեկան հագուստների արտադրության մեջ, 2002-ից ժամանակ առ ժամանակ ցուցադրություններ է կազմակերպում նաև այստեղ` հայրենիքում: Նրա համոզմամբ հայկական կարպետի նախշերը կարող են նոր շունչ ու գրավչություն հաղորդել անգամ ջինսին:

Գևորգը բազմաթիվ ցուցադրություններ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ ում, Հոնգ Կոնգում, Ավստրալիայում, Մոսկվայում, Ուկրաինայում, Սիրիայում և Լիբանանում: Հենրի Մաքսոյի պատվերով ստեղծվել են մեծ չափսի ջինսե տաբատներ, ինքնատիպ զգեստներ, որոնք, հեղինակի խոսքով, հարուստ էին ՙամեն տեսակի զիզի-բիզի՚ բաներով ու հատուկ նախատեսված էին գարեջրասերների համար:

ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած տեղեկության համաձայն՝ ցուցադրությանը ներկա կլինեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ոլորտի մասնագետներ, հյուրեր:
Կներկայացվեն 23 կանացի, 7 տղամարդու և 8 մանկական  համալիր հագուստներ, որոնք բացառապես ստեղծվել են հայկական ազգային տարազների բաղադրիչներից:

Նշենք, որ ցուցադրությունը տեղի կունենա հունիսի 12-ին։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0