a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

siriahayeri_cucahandes

Ապրիլի 13-ին  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելեց Սուրբ Հարության տոնի առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Այդ մասին Culture.AM-ին հաղորդում են ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունից։

Նախարարը շրջեց տաղավարներով, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց սպասարկման մշակույթն ու մատուցման ոճը և հիացմունք հայտնեց հատկապես ձեռագործ աշխատանքների վերաբերյալ:

Այնուհետև Սփյուռքի նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա մասնավորապես նշեց. «Անցնող հինգ տարիների ընթացքում երկրի ղեկավարության, կառավարության ծրագրերը ուղղված են նրան, որ սիրիահայերը հաստատվեն, մնան ու արարեն իրենց Հայրենիքում՝ Հայաստանում, ինտեգրվեն հասարակությանը: Այս ցուցահանդես-տոնավաճառները դրա ապացույցն են և նպատաուղղված են նաև սիրիահայերի ինտեգրմանը: Հիսունից ավելի անհատ ձեռներեցներ կամ մանր բիզնեսի ներկայացուցիչներ  այս պահին իրենց  արտադրանքը ցուցադրում են, վաճառում, գտնում գործընկերներ, ընդլայնում  բիզնեսը: Մենք, համագործակցելով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ, փորձում ենք արագացնել սիրիահայերի տնտեսական ինտեգրումը: Իսկ ահա կրթական և սոցիալական հիմնխնդիրները ամբողջությամբ լուծված են: Չկա մի ոլորտ, որտեղ սիրիահայերի համար դռները բաց չեն, և չեն գտնվում ուղիներ նրանց օգնելու համար»:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0