a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սիրիահայ շատ ընտանիքներ, քաջաբար շարունակում են ապրել և պայքարել Սիրիայում»

11091224_817021391681091_1112930085_n

Հայկազյան Համալսարանի և Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի  նախաձեռնությամբ մայիսի 24-27-ը Լիբանանում (Բեյրութ) տեղի Է ունեցել «Սիրիայի հայերը» խորագրով  գիտաժողով: Գիտաժողովին մասնակցել են ԱՄՆ-ից, Ֆրանսիայի Հանրապետությունից, Ճապոնիայից, Հայաստանի Հանրապետությունից, Սիրիայի Արաբական Հանրապետությունից ժամանած մասնագետներ: Մեզ հետ զրույցում «Լազարյան ինստիտուտ» գիտակրթական ՀԿ-ի նախագահ Թեհմինե Մարտոյանը նշեց, որ գիտաժողովի նիստերը կրել են  «Պատմություն և պետություն», «Հալեպ» և «Մշակույթ», «Հայոց ցեղասպանության հետևանքները», «Սիրիահայությունը Սիրիայի ներկա տագնապին դեմ հանդիման» խորագրերը:

-Սիրիահայերի մի մասը բնակություն է հաստատել Հայրենիքում: Ինչպե՞ս են ինտեգրվում նրանք հայաստանյան միջավայրին և ինչ ընդունելություն են գտնում փոխադարձաբար:
-Տասնյակ հազարավոր ընտանիքներ իրենց հանգրվանը Մայր Հայրենիքում գտնելու հույսով ժամանեցին ՀՀ և ԼՂՀ: Սիրիահայերի հայրենադարձությունը տեղի ունեցավ բավականին դժվար պայմաններում, հետևաբար հասարակության մեջ նրանց ներգրավման խնդիրը բարդ է և ժամանակատար: Այս հարցում հատկապես կարևորվում է Հայրենիքի հոգածությունը սիրիահայերի նկատմամբ: Տեղի բնակչության գործադրած ջանքերը ևս պետք է նպաստեն, որ սիրիահայերը վերաիմաստավորեն իրենց կյանքն ու վերստին գտնեն ապագայի հանդեպ կորցրած հավատը: Սիրիահայերին աջակցելու փորձը թեև կարելի է հաջողված համարել, սակայն մշտապես հարկ է հետևողական լինել և բացահայտել նրանց հուզող խնդիրներն ու շուտափույթ լուծում տալ :

-Այն վայրը, ուր ծնվել ես, ապրում ես, չի՞ դառնում քո տունը, քո երկրորդ հայրենիքը: Սիրիահայերի հեռանալը այս կերպ չի՞ կարող դիտարկվել. նրանք իբրև այդ երկրի քաղաքացիներ գուցե պարտք ունեն կատարելու:-Սիրիահայ շատ ընտանիքներ, քաջաբար շարունակում են ապրել և պայքարել Սիրիայում՝ չցանկանալով հեռանալ: Սիրիայից ժամանած մասնակիցները, հանդես գալով իրենց զեկուցումներով, որքան էլ զարմանալի թվա, պատրաստվում էին վերադառնալ Սիրիա: Նրանք մանրամասն տեղեկություններ էին հաղորդում տեղի ունեցող ահագնացող դեպքերի մասին : Եվ ակամայից հարց է առաջանում, թե որտեղի՞ց այդքան համարձակություն և ուժ սիրիահայ կնոջը, ով նույնիսկ չի էլ մտածում վերահաս վտանգի մասին: Ավելին, դավաճանություն է համարում հեռանալը: Նրանք հույս են փայփայում, որ շատ շուտով խաղաղություն կհաստատվի, իսկ իրենք ուղղակի պարտավոր են դիմակայել:

Մայիսի 25-ին տեղի ունեցած կլոր սեղան քննարկման ընթացքում, որը վերնագրված էր «Սիրիայի տագնապը և սիրիահայությունը», մասնակցեցին Հոգշն. Շահան Արք. Սարգսյանը, Վեր. Հարություն Սելիմյանը, Հոգշն. Արմաշ Եպս. Նալբանդյանը, ովքեր նշեցին, որ իրենք պատասխանատվություն են կրում տեղի սիրիահայության համար և նրանց կողքին են ցանկացած իրավիճակում :

-Իրավիճակը Սիրայում ներկայումս ինչպիսի՞ն է և ի՞նչ ընթացք կամ ավարտ է  «խոստանում» հակամարտությունը:
-Իրավիճակը Սիրիայում շարունակում է անկայուն և անկանխատեսելի մնալ: Սիրիահայության խնդիրներն իրականում խորքային են և պահանջում են համակարգված ու մանրազնին լուծում: Առկա խնդիրները շատ են, մասնավորապես, արտագաղթը: Սա, թերևս ամենադժվար հաղթահարելին է,  Հայաստանի Հանրապետության առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է: Սակայն չի նշանակում, թե հասարակությունն անելիք չունի: Սիրիահայության խնդիրները լուծված կարող ենք համարել, եթե իրադարձությանը ճշգրիտ պատասխան տալով՝ ստանանք ցանկալի արդյունք: Իսկ ցանկալի արդյունքն այնպիսի պայմանների ստեղծումն է, որ ՀՀ ժամանած սիրիահայ ընտանիքը հարկադրված չլինի հեռանալ Հայրենիքից:

-Հայը օտար երկրներում օտարական է մնում միշտ, իսկ Հայաստան վերադարձած հայորդին արդյո՞ք ազատվում է օտար լինելու զգացումից: Սեփական հայրենիքում պանդուխտ լինելու խնիր չկա՞:
-Տարագրի ներաշխարհում քաոս է տիրում: Դա լավ են պատկերացրել հին հույները, երբ հանցագործի համար առավել սոսկալի պատիժ սահմանել են տարագրությունը՝ գերադասելով սովորական մահապատժից:

-Ինչ՞ կասեք վերջում:
-Երախտագիտությունս եմ հայտնում Հայկազյան Համալսարանի տնօրեն, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանին, «Հայկական Սփյուռքի Ուսումնասիրության կենտրոն»-ի տնօրեն դոկտոր Անդրանիկ Դաքեսյանին՝ գիտաժողովի կազմակերպման և արդի խնդիրների վերհանման համար:

Զրույցը` Արմինե Սարգսյանի (Culture.AM)

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0