a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սիրիայի սիմֆոնիկ նվագախումբը մի շարք երկրներից հրավերներ ունի. Մ. Պաղպուտարյան

16.thumb (1)

Սիրիական պետական սիմֆոնիկ նվագախումբը պատրաստ է ելույթ ունենալու Ռուսաստանում, եթե նման հնարավորություն ընձեռվի: Ռիա Նովոստիի  հաղորդմամբ, այս մասին ասել է նվագախմբի դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը:

«Մենք ամեն ամիս Դամասկոսի օպերայում ելույթ ենք ունենում: Այլ երկրներում ելույթներ ունենալու հրավեր ունենք: Տա Աստված, հրավերները շատանան: Մենք պատրաստ ենք ելույթ ունենալ նաև Ռուսաստանում, բայց դեռևս մեր նվագախմբին նման հնարավորություն չի ընձեռվել: Հույս ունեմ, որ Ռուսաստան այցելելու հիանալի հնարավորություն կլինի»,- ասել է դիրիժորը:

Նախօրեին սիրիական հնագույն Պալմիրա քաղաքի ամֆիթատրոնում կայացել է տոնական համերգ՝  նվիրված Սիրիայի անկախության   համար իրենց կյանքը զոհած զինվորներին:

Համերգը դիտելու համար Պալմիրա էին գնացել հազարավոր մարդիկ, այդ թվում նաև ԶԼՄ-ների հարյուրավոր ներկայացուցիչներ: Հնագույն ամֆիթատրոնի բեմում ելույթ է ունեցել Սիրիայի զինված ուժերի, ներքին գործերի նախարարության երաժշտական  համույթները, պետական սիմֆոնիկ նվագախումբը և երաժշտության բարձագույն համալսարանի երգչախումբը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0