a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ուրարտական ժամանակաշրջանի ուշագրավ գտածոները հայտնաբերվել են գանձագողի շնորհիվ

g_i

Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում գանձագողերի գործունեության հետևանքով հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի ուշագրավ գտածոներ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» փոխտնօրեն, հնագետ, արվեստաբան Հակոբ Սիմոնյանը: Վերջինիս խոսքով՝ հայտնագործությունն ինքնին զարմանալի է եղել, քանի որ երբեք չի եղել դեպք, երբ արժեքավոր հնագույն իրեր հայտնաբերվեին գանձագողի փնտրտուքի հետևանքով:
- Այո, գանձագողը մեղավոր է, սակայն շնորհիվ նրա՝ մենք ունեցանք նոր բացահայտումներ: Ավելին, անգամ մտածում ենք նրան ընդգրկել արշավախմբերում:Զարմանալի «հոտառություն» ունի նա:

Իհարկե, գանձագողը փորձել է վաճառել գտածը, սակայն՝ ապարդյուն: Գտածոն այս պահին  գտնվում է պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում:

Նշենք, որ բոլոր գտածոները միասին երկու հարյուր օրինակ են. մարտական սակրեր, արվեստի գործեր:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0