a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
28/04/2015

«Վերապրած մշակույթ». Ոչ թե կորուստների, այլ` 1915-ից փրկված ժառանգության մասին

Culture.AM Meeting

Yerkir.am-ի փոխանցմամբ Մատենադարանի մեծ դահլիճում մեկնարկել է «Վերապրած մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մատենարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը գիտաժողովի բացմանը նշեց, որ գիտաժողովի նպատակն է ցույց տալ ոչ միայն կորուստների ահռելիությունը, այլ նաև` մեր պահպանված ժառանգության ուժն ու զորությունը, կենսականությունը և պայծառությունը:   «Ցեղասպանության 100-րդ տարելիցը ստիպում է վերաիմաստավորել մեր մշակույթի ընթացքը, կենդանի պատմությունը, որն ընկած է մեր կենսափիլիսոփայության հիմքում և նրա անկյունաքարն է: Մեզ տրված է պահպանել, նոր կյանք ու շնչառություն տալ ձեռագրերին, հնագույն վավերագրերին, որոնք մեր հիշողության կրողներն են և նրանց հետ շփումն ինչ-որ իմաստով մեզ դարձնում է համամարդկային հիշողության կրողներ: Մենք այլևս գործում ենք սրբադասված հիշողության ոլորտում»,-ասաց Թամրազյանը:
Մատենադարանի ծրագրերի գիտահետազոտական ինստիտուտի Մայր ցուցակի ձեռագրագիտության բաժնի աշխատակից, ձեռագրագետ Արփինե Սիմոնյանը գիտաժողովին «Մշո ճառընտիր»-ի փրկության և այնտեղ առկա Տերունական մանրանկարների մասին էր զեկուցում: «Մշո ճառընտիրը» կարևոր է նրանով, որ հայերեն ամենամեծ մագաղաթե ձեռագիրն է` սկզբնապես կշռել է մոտ 28 կգ, իսկ հիմա 27,5 կգ: Ձեռագրից 17 թերթ պահվում է Վենետիկում, 1 թերթ` Վիեննայում: Այն ունի շքեղ պատկերազարդում` գլխազարդեր և Տերունական թեմատիկ մանրանկարներ` «Քրիստոսը բազմած գահին», «Ծնունդ», «Մկրտություն» և «Մուտք Երուսաղեմ» »,-ասաց Սիմոնյանը: 


Ավելին՝ Yerkir.am կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0