a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վերնիսաժում ազատ վաճառվում են հնագիտական արժեք ունեցող իրեր. “Էրեբունի” արգելոց-թանգարանի տնօրեն

Culture.AM Gyurjyan

Վերնիսաժում ազատ վաճառվում են տարբեր ժամանակաշրջանների պատկանող հնագիտական արժեք ունեցող կերամիկական ու բրոնզե իրեր, և շատ կարևոր է դրանք թանգարաններ բերելը: Այս մասին այսօր  Թանգարանների միջազգային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Նրա խոսքով՝ նման խնդիրների կարգավորումը ինքը տեսնում է թանգարանների մասին օրենքի ընդունմամբ, որով կհստակեցվի, այն հարցը, թե ինչ տեղեկատվություն է պետք ներկայացնել Հայաստանի թանգարաններ այցելող զբոսաշրջիկներին:

«Մեզ շատ հետաքրքրում է՝ Հայաստան որքա՞ն զբոսաշրջիկ է այցելել և մենք ի՞նչ ենք մատուցում մեր թանգարաններ այցելուներին, ինչ սկզբունքով էքսկուրսավարները պետք է զբոսաշրջիկներին ներկայացնեն տեղեկույթները: Օրինակ` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում շատ պատմաբաններ նկատողություն են անում, թե ինչո՞ւ եք ասում Ուրարտու, մյուսներն էլ հակառակը, նշում են, որ պետք է ասել` Ուրարտու»,-ասաց նա՝ նշելով, որ ինքը մեկ միասնական տեսակետ է ակնկալում այդ հարցում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0